Հարավային Կալիֆոռնիայում անտառային հրդեհը տարածվել և հասել է «Քեմփ- Փեդլթոն» ռազմաբազա՝ հաղորդում է ITAR-TASS-ը:
Հրդեհին մոտ գտնվող բնակավայրերից տարհանվել են 230 մարդ և զինվորական հոսպիտալի 30 հիվանդ:
Փրկարարների տվյալներով՝ հրդեհը բռնկվել է շաբաթ օրը՝ հոկտեմբերի 5-ին, իսկ ուժեղ քամին նպաստել է կրակի արագ տարածմանը: Այժմ հրդեհը ընդգրկել է ավելի քան 600 հա տարածք: Աղետի դեմ պայքարում են ավելի քան 200 հրշեջ և ուղղաթիռներ:








































