Արգենտինայի մայրաքաղաքում բողոքի ակցիա են անում տասնյակ հազարավոր մարդիկ՝ մեկ ամիս առաջ ցուցարարի անհետացումից հետո: Այս մասին հաղորդում է Telesur հեռուստաալիքը:
Օգոստոսին 28-ամյա Սանտյագո Մալդոնադոն անհետացել է բողոքի ակցիայի ընթացքում:
Հեռուստաալիքի տվյալներով՝ ցուցարարները հավաքվել են նախագահական պալատի դիմաց և կոչ անում գտնել Մալդոնադոյին: Վերջինիս հարազատները կառավարությանն են մեղադրում, քանի որ նա է թույլ տվել ոստիկանությանը «բռնությամբ» տանել Մալդոնադոյին բողոքի ակցիայից: Իշխանություններն իրենց հերթին հերքում են միջադեպին իրենց մասնակցությունը:













































