Dell ընկերության հիմնադիր Մայքլ Դելը կնոջ՝ Սյուզանի հետ միասին հայտարարել են, որ միջոցների հավաքման բարեգործական հիմնադրամ հատկացումներ են կատարելու «Հարվի» փոթորկից Տեխաս նահանգի վերականգնման համար:
Ամուսիններն այդ հիմնադրամ են ներմուծել 17 մլն դոլար և խոստացել են ավելացնել այն:
«Յուրաքանչյուրը, ով ծնվել է Տեխասում, սրտին շատ մոտ է ընդունում այս տարերային աղետը: Մենք երկուսս էլ ծնվել և մեծացել ենք Տեխասում: Հյուսթոնի փողոցը, որտեղ ծնվել է Մայքլը, այժմ ջրի տակ է»,- ասվում է Դել ամուսինների հայտարարության մեջ:
Նրանք հույս ունեն, որ հիմնադրամի ծավալը հասցնել 100 մլն դոլարի և ավելացնել այն ի հաշիվ սեփական միջոցների՝ մինչև 36 մլն:
Սա ամենամեծ գումարն է, որ այդ նպատակով հատկացվել է մասնավոր սեկտորից:











































