Հեռացող Հոգլանդը միգուցե փորձում էր ինչ-որ խաղաքարտեր բացել՝ թյուրիմացության մեջ գցելով համանախագահող մյուս երկրներին: Այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց ԼՂՀ Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանը՝ անդրադռանալով վերջերս ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահող Ռիչարդ Հոգլանդի հայտարարությանը:
Բալասանյանի կարծիքով երկիր մոլորակը անկանխատեսելի զարգացում է ապրում, ուստի լուրջ չի վերաբերում Հոգլանդի հայտարարությանը:
Հարցին, թե ստրատեգիական առումով հակամարտության կողմերից ո՞վ է ժամանակը հօգուտ իրեն օգտագործում՝ Բալասանյանը նկատեց. «Ապրիլյան պատերազմի օրերին քիչ էր մնում ասեին, որ բահերով ենք կռվում, իհարկե, բացթողումներ եղել են, բայց չի եղել մեկ դիրք, որտեղ չլիներ անհրաժեշտ զենք-զինամթերք: Մեր եղած զենքով մենք կարող ենք պաշտպանել մեր երկիրը»:
Մանրամասները՝ տեսանյութում







































