Կիպրոսի հարավ-արևմուտքում՝ Պաֆոս քաղաքի միջազգային օդանավակայանում, երեք ռուս է ձերբակալվել՝ մի քանի տասնյակ Louis Vuitton պայուսակներ Մոսկվա թռչող օդանավ բարձրացնելու փորձի ժամանակ:
RIA Novosti-ի փոխանցմամբ՝ անձնագրային ստուգման ժամանակ նրանք ոստիկանության մոտ կասկած էին հարուցել իրենց ակնհայտ նյարդայնությամբ և մեծաքանակ ուղեբեռներով:
Ստուգման ժամանակ մաքսային ծառայողներն ու ոստիկանությունը հայտնաբերել էին 61 կանացի պայուսակ:
Դրանից մի քանի ժամ առաջ Նիկոսիայի կենտրոնում թալանվել էր հայտնի ֆրանսիական նորաձևության տան խանութը: Ոստիկանությունն օդանավակայանի դեպքն անմիջապես կապել է դրա հետ: Հանցագործները ենթարկվել են ութօրյա կալանքի:










































