Wednesday, 17 06 2026
11:30
Ճապոնիայում առաջարկել են քննարկել միջուկային զենքի ներկրման արգելքի վերացման հարցը
Փոքր Վեդի բնակավայրի միջնակարգ դպրոցը կառուցված է. վարչապետ
11:10
Զելենսկին փորձել է համոզել Թրամփին պահպանել Եվրոպայի դերակատարությունը
ՊԵԿ պատվիրակությունը մասնակցել է ՏՀԶԿ Գլոբալ ֆորումի Ասիական նախաձեռնության 10-րդ հանդիպմանը
10:50
ԵՄ-ն՝ Հայաստանի կողքին. Բրյուսելը նախապատրաստում է առևտրային արտոնություններ
Համայնքային հողերն ազատվել են ինքնակամ կառուցված շինություններից
10:30
G7-ի ղեկավարները խոստացել են ՌԴ-ի դեմ նոր պատժամիջոցներ և զենք Ուկրաինային
Փամբակ գետում հայտնաբերվել է 7-ամյա աղջկա մարմինը
10:10
G7-ի ղեկավարները համատեղ հայտարարությամբ աջակցել են ԱՄՆ-ի և Իրանի միջև պայմանավորվածություններին
Ընտրակաշառքը հանցագործություն է, դրա համակարգային ազդեցությունը՝ սահմանադրական խնդիր
Անահիտ Մանասյանը Բեռլինում ելույթ է ունեցել ՄԻԵԴ վճիռների կատարմանը նվիրված միջազգային միջոցառմանը
Սպասվում է կարճատև անձրև
Իրան–ԱՄՆ հնարավոր համաձայնությունը ակնհայտ կդարձնի, որ «3+3» ձևաչափը մեռած է
Մատակարարման արգելքները քաղաքականության հետ կապ չունեն. «Ռոսսելխոզնադզոր»
09:10
Հունգարիայում նույն անձը չի կարողանա երկու անգամից ավելի լինել վարչապետ
Հրվ. Կովկասը Ֆիդան-Լավրով բանակցությունների առանցքում. ի՞նչ են քննարկել երկու արտգործնախարարները
08:50
FBI-ն կանխել է Սպիտակ տան բակում ծրագրված հարձակումը
08:40
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
08:30
Լիոնել Մեսսի. ֆուտբոլային հանճարը փայլատակել է աշխարհի առաջնությանը
ՀՀ պատվիրակությունը մասնակցել է «Ներքին տեղահանված անձանց համար կայուն լուծումների առաջխաղացում» խորագրով քննարկմանը
08:10
Նավթի գները նվազել են – 16/06/26
Ո՞ր «կետում է Մոսկվան առարկում հայ-ադրբեջանական գործընթացի դրական զարգացմանը»
Լարսը բաց է
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ
Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին
Երևանում երկրորդ անգամ մեկնարկում է Վասիլի Պետրենկոյի դիրիժորական ակադեմիան
Ոստիկանները բացահայտել են հանրային տրանսպորտում կատարված խուլիգանության դեպքը․ 55-ամյա կինը ձերբակալվել է
Նոր շունչ վիճակի երգերին և ավետիսներին․ ամփոփվել է «Էթնոռիթմ. ազգային հնչյունների նոր զարկերակը» ծրագիրը
ՆԳՆ-ին վերաբերող հանձնարարականների գերակշիռ մասը հենց առաջին շրջափուլում ԳՐԵԿՈ-ն գնահատել է ամբողջությամբ կատարված
Հայ երիտասարդները հնարավորություն ունեն ուսանելու Էլիզաբեթ թագուհու երաժշտական կապելլայում

Ադրբեջանը ճանաչե՞լ է Արցախի Հանրապետությունը. Փաստաթղթեր

Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտը տրամադրել է Ինստիտուտի գործընկեր փորձագետ Ստեփան Հասան-Ջալալյանի “Ադրբեջանա-արցախյան հակամարտությունն իրավական փաստերի ու փաստաթղթերի լույսի ներքո” հետազոտությունը: Դրանից մի հատված ներկայացնում ենք ընթերցողին:

Որքան էլ ադրբեջանաարցախյան հակամարտության բռնկումից ի վեր այն բնորոշելու առումով միջազգային հարթակներում ու փաստաթղթերում և հակամարտության կարգավորման մեջ ներգրավված դերակատարների և առաջին հերթին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների քաղաքական դիրքորոշումներում ագրեսիայի դիսկուրսը բացակայել է, այն հետևողականորեն զարգացվել ու պահպանվել է թերևս միայն Ադրբեջանի արտաքին քաղաքական ու ներքաղաքական օրակարգերում:

Չնայած այս հարցում բացառիկ փոքրամասնություն լինելուն՝ տարբեր միջազգային կառույցներում ու ատյաններում Ադրբեջանի՝ Հայաստանի կողմից ագրեսիայի ենթարկվելու մեղադրանքներին հայկական կողմի հակադարձումը ոչ միշտ է եղել համակարգված կամ բավարար փաստարկված: Մինչդեռ իրականում հակամարտության տակավին վաղ փուլում, երբ Ադրբեջանը փաստացի իր իսկ սանձազերծած ագրեսիոն պատերազմի պարտված կողմ էր հանդիսանում, նրա կողմից Արցախի հանդեպ վերաբերմունքը պարունակել է դե ֆակտո (փաստացի) և դե յուրե (իրավական) ճանաչման տարրեր:

Տարիների ընթացքում Ադրբեջանն այնքան է կոշտացրել իր դիրքորոշումն Արցախի ու ադրբեջանաարցախյան խնդրի նկատմամբ, որ գնալով ավելի է համառում ժողովուրդների ինքնորոշման ու հավասարության սկզբունքները մյուսներին հավասարազոր կամ անգամ Արցախին հակամարտության կողմ ճանաչելուց՝ մոռացության մատնելով ժամանակին դրան վերաբերող վավերագրված անհերքելի փաստերը կամ ընդհուպ՝ կասկածի տակ դնելով դրանք (նույնատիպ կեցվածք որդեգրել են նաև այդ ամենից քաջատեղյակ տերությունները):

Որպեսզի պարզենք՝ հակամարտող երկրներից ո՞վ է հանդիսանում ագրեսոր, հարկ է պատասխանել երկու հարցի՝ ովքե՞ր են հանդիսանում կոնֆլիկտի կողմեր, և միջազգային նորմերի տեսանկյունից ո՞րն է ագրեսիայի սահմանումը:

Համաձայն Ադրբեջանի՝ հակամարտության կողմեր են հանդիսանում Ադրբեջանը և Հայաստանը: Իսկ ագրեսորը Հայաստանն է: 1995 թվականից սկսած Ադրբեջանը չի ճանաչում Արցախի Հանրապետությունը ո՛չ որպես անկախ պետություն, ո՛չ որպես կոնֆլիկտի կողմ:

Հայաստանի և Արցախի հանրապետությունների դիրքորոշումը հետևյալն է. հակամարտության կողմերն են Ադրբեջանը և Արցախը, իսկ ագրեսորն Ադրբեջանն է, որն Արցախի հայության օրինական պահանջին հակադրել է բռնի ուժ:

Վերոհիշյալ հարցերին պատասխանելու համար ուսումնասիրենք 1991-1994թթ. ընթացքում հակամարտությանն առնչվող ադրբեջանական կողմի՝ Արցախի Հանրապետության ճանաչման առումով առավել ուշագրավ պաշտոնական փաստաթղթերն ու հայտարարությունները:

Եվ, այսպես, 1993թ. հուլիսի վերջերին թվագրվող փաստաթղթերով Ադրբեջանի պաշտպանության նախարար Սաֆար Աբիևը կրակի դադարեցման նպատակով կողմերի պարտավորությունները քննարկելու համար դիմել է Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարությանը՝ բանակի հրամանատար Սամվել Բաբայանին (ընդգծված ձևակերպումն Ադրբեջանի պաշտպանության նախարար Սաֆար Աբիևի պաշտոնական նամակներից է), ինչի արդյունքում պետք է տեղի ունենար Ադրբեջանի և Լեռնային Ղարաբաղի պաշտոնական ներկայացուցիչների հանդիպումը:

Մեկ այլ՝ Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության ճանաչման տեսանկյունից, թերևս, բացառիկ փաստաթղթով Ադրբեջանի Հանրապետության գերագույն խորհրդի նախագահ, Ադրբեջանի Հանրապետության նախագահի պարտականությունները կատարող Հեյդար Ալիևը 1993թ. սեպտեմբերի 3-ին լիազորել է գերագույն խորհրդի նախագահի տեղակալ Աֆիյադդին Ջալիլովին Ադրբեջանի և ԼՂՀ ղեկավարների հանդիպում կազմակերպելու նպատակով վարել բանակցություններ (ընդգծված ձևակերպումն Ադրբեջանի գերագույն խորհրդի նախագահ, Ադրբեջանի Հանրապետության նախագահի պարտականությունները կատարող Հեյդար Ալիևի ստորագրած որոշումից է):

Նույն թվականի սեպտեմբերի 25-ին Մոսկվայում տեղի է ունենում Արցախի Հանրապետության նախագահ Ռոբերտ Քոչարյանի և Ադրբեջանի Հանրապետության նախագահ Հեյդար Ալիևի հանդիպումը: Բացի այդ տեղի են ունենում Արցախի ու Ադրբեջանի բարձրաստիճան տարբեր պաշտոնյաների հանդիպումներ ևս: Այդ հանդիպումներն ու բանակցությունները հիմք են ստեղծում, որպեսզի 1994թ. մայիսի 5-ին Ղրղզստանի Հանրապետության մայրաքաղաք Բիշքեկում ստորագրվի արձանագրություն, որտեղ հակամարտող կողմերին կոչ է արվում մայիսի 8-ի լույս 9-ի կեսգիշերին դադարեցնել կրակը: Արձանագրության տակ Ադրբեջանի անունից Ադրբեջանի գերագույն խորհրդի նախագահի տեղակալ Աֆիյադդին Ջալիլովի ստորագրության հետ միասին դրված է նաև Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Կարեն Բաբուրյանի ստորագրությունը:

Բիշքեկյան արձանագրության ստորագրումից հետո 1994թ. մայիսի 9-11-ը ռուս միջնորդների միջոցով ստորագրվում է կրակի դադարեցման մասին համաձայնագիրը: Փաստաթուղթը մայիսի 9-ին Բաքվում ստորագրել է Ադրբեջանի պաշտպանության նախարար Մամեդրաֆի Մամեդովը, մայիսի 10-ին Երևանում՝ Հայաստանի պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը, մայիսի 11-ին Ստեփանակերտում՝ Արցախի պաշտպանության բանակի հրամանատար Սամվել Բաբայանը: Հայաստանի Հանրապետության ներկայացուցիչը ևս ստորագրել է սույն համաձայնագիրը՝ որպես հակամարտության մեջ ներքաշված կողմ:

Համաձայնագիրն ուժի մեջ է մտել մայիսի 12-ին ժամը 00. 01 րոպեից:

1995թ. փետրվարի 4-ին հակամարտող կողմերը ԵԱՀԿ-ի հովանու ներքո ստորագրել են կրակի դադարեցման ռեժիմի ամրապնդման մասին համաձայնագիր, որտեղ նույնպես դրված են Ադրբեջանի, Արցախի և Հայաստանի ստորագրությունները:

Այսպիսով, վերոբերյալ փաստաթղթերն անառարկելիորեն վկայում են, որ Ադրբեջանը բազմաթիվ անգամ ճանաչել է Արցախի Հանրապետությունը որպես հակամարտող կողմ, որպես անկախ պետություն, և այս իմաստով հակամարտության կողմեր են հանդիսանում Արցախի Հանրապետությունը և Ադրբեջանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում