Այսօրվանից Մեծ Բրիտանիայում սկսում է գործել նոր հատուկ ծառայություն՝ Ազգային հակաքրեական գործակալությունը, որը կունենա ավելի քան 4000 աշխատակից և ներկայացուցչություն 40 երկրներում: Այս մասին հայտնում է RIA Novosti-ն՝ հղում անելով գերատեսչության աղբյուրին:
Աղբյուրը հայտնել է, որ նոր գործակալությունը կունենա գործունեության ավելի լայն լիազորություններ, քան մինչ օրս գոյություն ունեցած կառույցները՝ Երեխաների պաշտպանության գործակալությունն ու Կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գործակալւոթյունը:
Աղբյուրի փոխանցմամբ՝ գործակալության գործունեության ոլորտում են կիբերհանցագործությունները, խոշոր մեքենայությունները, տնտեսական հանցագործությունները, թմրանյութերի, զենքի առևտուրը, մարդկանց սեռական շահագործումը և անօրինական էմիգրացիան:
Գործակալությունը կհամագործակցի 150 երկրների իրավապահ մարմինների հետ՝ հայտնաբերելու հանցավոր խմբերի միջազգային կապերը:









































