Wednesday, 10 06 2026
Արժանապատիվ աշխատանք և ներառական զբաղվածություն․ Հայաստանի առաջնահերթությունները ներկայացվել են Ժնևում
Վայրի կենդանիների և բույսերի պահպանության ոլորտում օրենսդրական բարեփոխումները մտնում են գործնական փուլ
Հունաստանում ՀՀ դեսպանը քննարկումներ է ունեցել Դիդիմոտիխոյի և Օրեստիադայի քաղաքապետների հետ
Հունիսի 19-ին «Արև Արենայում» ելույթ կունենա NEMRA խումբը
Նախատեսվում է ոստիկանությունում ներդնել հոգեբանական աջակցության պիլոտային ծրագրեր
Հուլիսի 1-ից Հիդրոմետը կհամագործակցի Եվրոպական օդերևութաբանական ծառայությունների ցանցի հետ
Հակակոռուպցիոն դատարանը 160-ից ավելի խափանման միջոցի միջնորդությունների մոտ 90 տոկոսը բավարարել է
Կիպրոսում և Հունաստանում բացահայտվել է «ՀԱՄԱՍ»-ի հետ կապված ահաբեկչական ցանց
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուներից 2-ը կալանավորվել են
Կրեմլն «անընդունելի» է որակել Եվրոպայի նախապայմաներն Ուկրաինայի հարցում կարգավորման համար
Միջազգային խորհրդակցություններ՝ նվիրված ԱԲ կիրառմանն ու կառավարմանը հիդրոօդերևութաբանության ոլորտում
Ղրղզստանի նախագահը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ընտրություններում տարած հաղթանակի առիթով
Ընտրակաշառք բաժանող ընդդիմադիրներին մաղթում եմ շուտափույթ քաղաքական մահ. Տիգրան Ավինյան
Մալաթիայի համայնքային ոստիկաններն ու պարեկները կանխել են թմրանյութերի ապօրինի շրջանառության հերթական դեպքը
Փետրվարից 7-ից ընտրական հանցագործությունների գործերով կալանավորվել է 52 անձ. Հակակոռուպցիոն կոմիտե
Դաութին շնորհավորել է Փաշինյանին
ՆԱՍԱ-ի գիտության դեսպան և աստղաֆիզիկոս Անջալի Թրիփաթին հանդիպել է ԵՊՀ դասախոսների և ուսանողների հետ
«Հեզբոլլահ»-ը կոչ է արել Լիբանանի իշխանություններին «շտկել» հարաբերություններն Իրանի հետ
22:00
Կանանց առողջությունը թվային դարաշրջանում
Ադրբեջանի ԱԳՆ-ն քաղաքացիներին հիշեցրել է արտերկրում զինված հակամարտություններին մասնակցելու համար նախատեսված քրեական պատասխանատվության մասին
Ընտրությունները ցույց տվեցին, որ Հայաստանը վտանգավոր չափով խոցելի է Կրեմլի կողմից
21:30
Խամենեիի սպանությունից հետո ՌԴ-ում անջատել են Պուտինին պաշտպանող տեսահսկման համակարգը. FT
21:21
Իրանը խոցել է ամերիկյան Apache ուղղաթիռ․ Թրամփ
«Միակ տղամարդը» է՜լ բլոգեր դարձավ, է՜լ երեխա գրկող՝ ոչինչ չօգնեց. չեն կարող փողոց գեներացնել
21:09
Ֆոն դեր Լայենը հայտարարել է Ռուսաստանի դեմ ԵՄ պատժամիջոցների 21-րդ փաթեթի մասին
Ինչպես պատերազմը, խաղաղությունը նույնպես մրցակցային է․ Հայաստանը պետք է ձևավորի խաղաղության իր «բաժնետոմսերը»
20:50
Իրանն ԱԷՄԳ-ում ԱՄՆ-ի ներկայացրած բանաձևի նախագիծը որակել է որպես նոր ագրեսիան արդարացնելու փորձ
Կիպրոսի նախագահը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի առիթով
Երկու իրանցի զինվոր է զոհվել Իսրայելի հարվածների հետևանքով
ՊԵԿ աշխատակիցներն ԻԻՀ-ց ժամանած բեռնատարում հայտնաբերել են չհայտարարագրված 143 կապ բնական մազ

Ի՞նչ լիազորություններով է Սերժ Սարգսյանը շարունակելու մնալ «ընտանիքի հայր»

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է անկախ վերլուծաբան, Սանկտ Պետերբուրգի պետական համալսարանի քաղաքական աշխարհագրության ամբիոնի ասպիրանտ Էդգար Վարդանյանը։

– Ընդդիմադիր քաղաքական ուժերը խոստանում էին ակտիվություն ցուցաբերել աշնանը։ Զուգահեռ հետաքրքիր գործընթացներ են տեղի ունենում իշխանության ներսում՝ 2018 թվականին ընդառաջ։ Կարծում եք՝ վարչապետի պաշտոնի համար ներիշխանական պայքարը կարո՞ղ է սրվել այն աստիճան, որ ՀՀԿ-ն փլվի ներսից, և ընդդիմությունն էլ դրանից օգտվի։

– Սկսենք հարցի վերջին մասից՝ ի՞նչ է նշանակում իշխանությունը կարող է ներսից փլվել, արդյոք դա նշանակում է, որ իշխանությունն այնքան է թուլանում, որ թույլ է տալիս ընդդիմությանը գալ իշխանության։ Եթե այդպես է ընկալվում, ապա ես դա հավանական չեմ համարում։ Այլ բան է, որ իշխանության ներսում, տարբեր թիմերի միջև սրվեն հակասությունները։ Վերջիվերջո ֆորմալ առումով պետք է որոշվի, թե որ թիմը պետք է գերիշխի 2018 թվականին Հայաստանի քաղաքական դաշտում։ Դժվար է ասել, թե այսօր ինչ իրավիճակ է իշխող քաղաքական էլիտայի ներսում։ Այն, որ մինչ այժմ հստակեցում չի մտցվում այն հարցի շուրջ, թե ով պետք է լինի Հայաստանի վարչապետը, նախագահը՝ խոսում է այն մասին, որ գուցե կան որոշակի հակասություններ և դրանք դեռևս չեն պարզվել։ Եվ երկրորդ տարբերակն էլ այն է, որ հնարավոր է այդ առումով վերնախավում խնդիրներ չկան, իրականում գիտեն՝ ով որ պաշտոնում է լինելու, ուղղակի կա որոշակի մտավախություն հասարակության ընկալումների հետ կապված։ Գուցե չեն ցանկանում ժամանակից շուտ բորբոքել կրքերը, ակտիվացնել հանրությանը, որովհետև ընդդիմադիր ուժերն այնուամենյանիվ արձագանքելու են այդ որոշմանը։ Հնարավոր է որոշակի գործողություններ ձեռնարկեն, ուստի դժվար է նաև գուշակել, թե ինչպիսին կլինի հանրության արձագանքը։ Հնաարվոր է այս երկուսի միքս տարբերակն էլ լինի, այսինքն՝ և՛ առաջինը, և՛ երկրորդը։

– Ընդդիմադիր ուժերից ոմանք նշում են, որ օրակարգ կարող է լինել նաև Սերժ Սարգսյանի վարչապետ դառնալու ծրագիը խափանելը։ Դա աշխատո՞ղ օրակարգ է, ըստ Ձեզ։

– Այդ մասին հիմա շատ է խոսվում, բայց խնդիրն այն է, որ չկա հստակություն, թե այդ ծրագիրը խափանել ասելով ինչ է հասկացվում ընդդիմադիրների կողմից։ Փողոցային ակցիաների՞ մասին է խոսքը, թե՞ նոր ոճի քաղաքականության, նոր տեսակի անհնազանդության, բռնի, թե ոչ բռնի պայքարի մասին է խոսքը։ Եվ ամենակարևորը հստակ չէ, թե կոնկրետ Սերժ Սարգսյանի վարչապետ դառնալու ծրագիրը խափանելու մեջ ինչ ալտերնատիվ տարբերակներ են դիտարկվում։ Ենթադրենք՝ փորձ է կատարվելու այդ ծրագիրը կյանքի կոչել, իսկ արդյոք ընդդիմադիր քաղաքական ուժերը տեսնում են վարչապետի պաշտոնում Հանրապետական կուսակցության այլ ներկայացուցչի, ասենք՝ գործող վարչապետին։ Եվ հստակ չէ նաև, այդ ուժերն ի՞նչ պլաններ ունեն, կոալիցիա՞ են կազմում, եթե Սարգսյանը վարչապետ չլինի, թե՞ միևնույն է, մնում են ընդդիմություն ու ամբողջ կառավարության ու իշխանության հրաժարականն են պահանջում՝ փորձելով հասնել արտահերթ ընտրությունների։ Սա հստակ չէ, այս մաիսն չի խոսվում և առնվազն սկզբնական շրջանում դժվար է կանխատեսել կազմակերպված, ակտիվ պայքար կամ քաղաքական գործընթաց։

– Ձեր կարծիքով՝ իսկապե՞ս իշխանությունը 2018-ի մասով չունի որոշում, թե վերջերս հրավիրված Անվտանգության խորհրդի նիստում արդեն որոշ ակնարկներ արվեցին, որ կարող է չլինել վարչապետի պաշտոնում, բայց զբաղեցնել մի այնպիսի պաշտոն, որն իր ազդեցության տակ կկենտրոնացնի ուժային բոլոր ռեսուրսները։

– Հետաքրքիրն այն է, որ տպավորությունները երկակի են։ Կարող ենք ուղղակի խոսել այս ամենի մասին՝ առանց հստակ նախասիրություն տալու այս կամ այն սցենարին։ Օրինակ՝ ինչո՞ւ Կարեն Կարապետյանը ընդհանրապես դարձավ վարչապետ, և ինչու է անընդհատ խոսվում այն մասին, և ինքն էլ նշում է, որ ոչ մի տեղ չի հեռանալու, շարունակելու է իր գործունեությունը։ Իմաստը ո՞րն է, գուցե իսկապե՞ս շարունակելու է իր գործունեությունը։ Կամ հետո ո՞ր պաշտոնում պետք է շարունակի իր գործունեությունը, եթե ոչ վարչապետի։ Գուցե խորհրդարանը ինչ-որ ձևաչափով նոր օրենք առաջ քաշի, նոր պաշտոն, որը ուժեղ դիրքեր կունենա քաղաքական ասպարեզում։ Ամեն դեպքում այս տարբերակը չպետք է բացառենք՝ Կարապետյանը կարող է մնալ վարչապետի պաշտոնում։ Կարճաժամկետ խնդրի լուծումը հասկանալի չէ, PR կամ այլ նպատակներով հասկանալի չէ՝ ինչու նրան նշանակեցին վարչապետի պաշտոնում, պոպուլիստական քայլեր արվեցին, ինչո՞ւ այդքան շատ նրա իմիջի վրա գործ արվեց։ Սա մի փոքր հասկանալի չէ։ Նշված արգումենտները կարող են խոսել հօգուտ այն վարկածի, որ Կարեն Կարապետյանը կշարունակի լինել վարչապետ։

Բայց մյուս կողմից Սերժ Սարգսյանն ասում է, որ չի հեռանալու, նրա կուսակիցներն ասում են, որ նա իրենց ընտանիքի հայրն է և շարունակելու է լինել այդպիսին։ Այդ դեպքում ո՞ր պաշտոնում։ Ի՞նչ լիազորությունների շրջանակներում նա կարող է լինել ընտանիքի հայր, եթե ոչ համար մեկ՝ վարչապետի պաշտոնում։ Շատ է խոսվել այն մասին, որ Սերժ Սարգսյանը որոշակի մտահոգություններ ունի քաղաքական էլիտայի ներսում կայունություն պահպանելու առումով և պետք է ջանքեր գործադրի, որ ստատուս քվոն պահպանի։ Դա ձեռնտու է քաղաքական վերնախավին, նրանք լուրջ խնդիրներ չունեն։ Բնականաբար, եթե այդ տրամաբանության շրջանակներում մտածենք՝ պետք է որ հենց վարչապետի պաշտոն ստանձնելը լինի այդ կայունության պահպանման երաշխիքներից մեկը։ Այս դեպքում ի՞նչ է լինելու Կարեն Կարապետյանի հետ։

– Բացառու՞մ եք այն տարբերակը, որ Կարեն Կարապետյանը կարող է ավելի ցածր պաշտոն զբաղեցնել։

– Չեմ բացառում, բայց ո՞րն է այդ ավելի ցածր պաշտոնը։ Կրկնեմ՝ ինչո՞ւ էր նրա իմիջին այդքան մեծ ուշադրություն դարձվում, ինչո՞ւ էր քարոզարշավի ժամանակ նրան այդքան մեծ դեր տրվել։ Նա էր քարոզարշավի համար առաջին անձը։ Արվում էր նրա համար, որ երկրորդական, երրորդական պաշտո՞ն տրվի։ Մի փոքր կասկածելի է։ Նախ պետք է ներսից շատ ինֆորմացիա ունենալ, բայց ես անգամ վստահ չեմ, որ ներսում ինֆորմացված են։ Ամենայն հավանականությամբ, այս ամենի մասին շատ փոքր շրջանակ գիտի, և արտաքին ազդակներն ուղղակի հիմք են տալիս այսպիսի վարկածներ առաջ քաշել։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում