ՀՀ կառավարության 2017թ. օգոստոսի 3-ի թիվ 947-Ա որոշմամբ օտարման ենթակա «Հայաստանի Հանրապետության տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին ամրացված պետական սեփականություն հանդիսացող շենքը սեպտեմբերի 19-ին կհանվի աճուրդի: Ինչպես տեղեկացրին ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությունից, աճուրդ մեկնարկային գինն է 13223400652 ՀՀ դրամ: Ներկայացնում ենք աճուրդի մասին հաղորդագրությունն ամբողջությամբ:
«ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության «Աճուրդի կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը հրավիրում է աճուրդի, որը տեղի կունենա 2017թ. սեպտեմբերի 19-ին, ժամը 14:30-ին, «Աճուրդի կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունում
Հասցեն` ք. Երեվան, Դ.Անհաղթի 23:
Վաճառվում է ՀՀ կառավարության 2017թ. օգոստոսի 3-ի թիվ 947-Ա որոշմամբ օտարման ենթակա «Հայաստանի Հանրապետության տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին ամրացված պետական սեփականություն հանդիսացող, Երևան քաղաքի Նալբանդյան փողոցի 28 հասցեում գտնվող՝ 7809.9 քառ. մետր մակերեսով շենքը և դրա օգտագործման ու սպասարկման համար հատկացված հողամասից բաժնային մաս հանդիսացող՝ 0.252065 հեկտար մակերեսով հողամասը: Աճուրդի մեկնարկային գինը՝ 13223400652 ՀՀ դրամ:










































