Ղազախստանի առաջնության 29-րդ տուրի «Շախտյոր» – «Օրդաբասի» խաղից հետո կռիվ են սարքել երկու թիմերի մարզիչները` Վիկտոր Կումիկովն ու Վիկտոր Պասուլկոն
«Ես նստած էի ավտոբուսում, ու մենք պատրաստվում էինք հեռանալ, երբ սալոն ներխուժեց Կումիկովն ու առանց որևէ զգուշացում անելու բռունցքով հարվածեց դեմքիս:
Ես այնքան էլ լավ չհասկացա, բայց նա, կարծես, ասաց.«Եթե դու ևս մեկ անգամ իմ թիմի մասին որևէ բան ասես, ես քեզ…»: Բանն այն է, որ մամլո ասուլիսի ժամանակ ինձ հարցրել էին, թե արդյոք փոխվել է «Շախտյոր»-ը Եվրոպա Լիգայի խաղերից հետո:
Ես պատասխանեցի, որ փոփոխություն չեմ նկատել, նրանք իրենց ոճն ունեն` եզրային նետումներ, այնկյունայիններ, ստանդարտ դիրքեր, ուրիշ ոչնչով նրանք չեն զարմացրել մեզ: Դա ամենն է, ինչ ես ասել եմ նրա թիմի մասին:
Նախկինում չէի լսել, որ մի թիմի մարզիչը հարձակվի մեկ այլ մարզչի վրա: Միգուցե նա խելագա՞ր է: Ընդհանրապես, պետք է հարգել մրցակցին:
Նա հենց սկզբից իրեն տարօրինակ էր պահում, ձեռքս չսեղմեց խաղից առաջ, խաղից հետո` նույնպես. պարզապես թողեց ու հեռացավ: Չեմ հասկանում` ինչի հետ է դա կապված: 3:0 հաղթում են, ինչից հետո գալիս է ու հարձակվում ինձ վրա:
Ես խոսել եմ ոստիկանության հետ ու պաշտոնական ծանուցում ենք ներկայացրել արձանագրության հետ մեկտեղ` հայտնելով, որ նման բան է տեղի ունեցել: Վաղը ես ակումբի իրավաբանի օգնությամբ դիմում կգրեմ ֆուտբոլի ֆեդերացիային:
Նման բաները չի կարելի անուշադրության մատնել: Թող կարգապահական կոմիտեն որոշի` ինչպես վարվել», – ասել է Պասուլկոն:









































