Սաուդյան Արաբիայում կանանց թույլ են տվել աշխատել որպես փաստաբան և հանդես գալ դատարանում, հաղորդում է The Sydney Morning Herald-ը:
Հոկտեմբերի 6-ին իշխանությունները չորս կանանց առանձին փաստաբանական արտոնագրեր են հանձնել: Նրանցից մեկը փաստաթղթի պատճենը հրապարակել է համացանցում:
Նախկինում Սաուդյան Արաբիայի կանանց կարելի էր աշխատել որպես խորհրդական, սակայն նրանք իրավունք չունեին իրենց հաճախորդների շահերը պաշտպանել դատարանում և ստեղծել սեփական իրավաբանական ընկերությունները:
Կանանց հաջողվել է իշխանություններին համոզել, որ արգելքը ստիպում է նրանց մեկնել արտասահման, որպեսզի աշխատելու հնարավորություն ունենան:








































