Sunday, 07 06 2026
Նիկոլ Փաշինյանը քվեարկել է Երևանի 8/20 ընտրատեղամասում
ԱԺ հերթական ընտրություններն անցկացնելու համար կազմավորվել է 2005 տեղամաս. ԿԸՀ
Քվեաթերթիկը նկարելու պրոցեսը անհեթեթություն է․ ԿԸՀ նախագահը՝ ընտրական կարգի մասին
Ոստիկանն ընտրատեղամասից դուրս չի բերել քվեաթերթիկներ. Ոստիկանության պարզաբանումը
Ժամը 08 00 ից բոլոր ընտրատեղամասերը սկսել են ընդունել ընտրողներին․ ԿԸՀ նախագահ
10:10
Էլինա Ավանեսյանը կմասնակցի աշխարհի գավաթի խաղարկությանը
Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
Երևանի հեռուստաաշտարակը լուսավորվել է Մինասի և այս տարվա «Դասական Եվրատեսիլը» խորհրդանշող գույներով
Ստեփանավանի համայնքապետարանը կշարունակի աշխատել արտակարգ ռեժիմով
09:30
Ավարտվել է շախմատի Եվրոպայի կանանց առաջնությունը․ հայտնի են հայ շախմատիստուհիների արդյունքները
Ընտրական իրավունքի իրականացմանը խոչընդոտելու կասկածանքով ձերբակալվել է մեկ անձ
ՄԻՊ աշխատակազմում իրականացվում է ԱԺ ընտրությունների գործընթացում իրավունքներին առնչվող հարցերի անկախ մշտադիտարկում
Քաղաքացին «հիմար» չէ, իշխանություններից «հավաքագրված» չէ, նա Ռուսաստանից վախեցած է
Հունիսի 6-ին ՄՔԾ-ն ընտրական գործընթացի շրջանակում սպասարկել է 831 հեռախոսազանգ
08:40
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են
«Պատանի երաժիշտների դասական Եվրատեսիլ»․ հայտնի են հաղթողները
Անգլիական «ամառը» գերազանցում է հայկականին․ ռեկորդային շոգ
ՔԿ-ն կքննի հարկադրաբար ՀՀ բերվող քաղաքացիների ցուցակի մասին հրապարակումը
Հայաստանում այսօր խորհրդարանական ընտրություններ են
ԱԺ ընտրությունների նախօրեին հարձակման է ենթարկվել 1in.am-ի լրագրող Ժիրայր Ոսկանյանը
23:50
Երկիրը կհայտնվի հզոր մագնիսական փոթորկի ազդեցության տակ
Նորից զգույշ եղեք սադրիչներից․ Արայիկ Հարությունյան
23:30
Սառցե մարդու առեղծվածը նոր փուլում․ հայտնաբերվել են հնարավոր ակտիվ միկրոօրգանիզմներ
23:20
Վահե Աղասյանը` ոսկե մեդալակիր
23:10
Արծաթափայլ ամպեր և ամառային արևադարձ․ ինչ կբերի հունիսյան երկինքը
Կարկուտի հետևանքով գառնարածը վնասվածք է ստացել, անկել են ոչխարներ և գառներ
22:50
Roblox-ն ու Minecraft-ը կարող են ենթարկվել նոր սահմանափակումների
ԿԸՀ-ն հորդորում է քվեարկության գնալիս թվեր կրող հագուստ չկրել
22:30
«Toy Story 5» անիմացիոն ֆիլմը երեխաների համար վտանգ է ներկայացնում

Հպարտ եմ, որ ավարտել եմ հենց այս դպրոցը. Արա Բաբլոյանը՝ «Արգենտինայի Հանրապետություն» 76 հիմնական դպրոցում

Գիտելիքի  օրվա կապակցությամբ Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը«Արգենտինայի Հանրապետություն» № 76 հիմնական դպրոցում մասնակցեց ուսումնական տարվա մեկնարկին նվիրված տոնական միջոցառմանը:

Միջոցառմանը մասնակցում էր նաև Հայաստանում Արգենտինայի արտակարգ և լիազոր դեսպան Գոնզալո Ուրրիոլաբեիտիան:

ՀՀ ԱԺ նախագահը ընդգծեց, թե շատ ուրախ է, որ հերթական անգամ առիթ է ընձեռվել մասնակցելու ուսումնական տարվա մեկնարկին նվիրված միջոցառմանը այն դպրոցում, որտեղ սովորել է ինքը: «Շատ հպարտ եմ, որ ավարտել եմ հենց այս դպրոցը և հիմա ևս մեկ անգամ առիթ ունեմ այստեղ մասնակցելու ուսումնական տարվա մեկնարկին նվիրված միջոցառմանը: Դպրոցը ոչ միայն գիտելիքներ ձեռք բերելու, այլ նաև մարդկանց հետ շփվելու, ընկերներ ձեռք բերելու միջավայր է: Ընկերության և բարեկամության շատ վառ օրինակ է հայ-արգենտինական բարեկամությունը, իսկ այդ բարեկամության վկայությունն է Երևանում հայ-արգենտինական դպրոցի առկայությունը»,-  ընդգծեց Արա Բաբլոյանը:

Նա հավելեց, որ հայ-արգենտինական համագործակցությունը բարձր մակարդակի վրա է, սակայն այն ավելի ընդլայնելու, ամրապնդելու անհրաժեշտություն կա: «Մենք դեսպանի  հետ խոսում էինք և արդյունքում եկել ենք եզրակացության, որ երկու երկրների միջև համագործակցությունը պետք է ավելի ընդլայնենք: Պետք է մտածենք, թե ինչ նոր ծրագրեր կարող ենք իրականացնել, որպեսզի նոր թափ հաղորդենք հայ-արգենտինական հարաբերություններին»,- ասաց ՀՀ ԱԺ նախագահը:

Հայաստանում Արգենտինայի արտակարգ և լիազոր դեսպան Գոնզալո Ուրրիոլաբեիտիան հիշեցրեց, որ սեպտեմբերի 1-ին Հայաստանում նշում են գիտելիքի օրը` հավելելով, որ կցանկանար փոքրիկ ուղղում մտցնել: «Ես առաջարկում եմ, որպեսզի այն անվանենք գիտելիքի և ընկերության օր, որովհետև այստեղ հավաքված են մարդիկ, ովքեր յուրահատուկ սեր են տածում ինչպես գիտելիքի, այնպես էլ ընկերության նկատմամբ: Իսկ այս դպրոցը հայ և արգենտինացի ժողովուրդների բարեկամության վկայությունն է»,- նշեց դեսպանը` հույս հայտնելով, որ առաջիկայում այբ բարեկամությունն էլ ավելի կխորանա, իսկ ինքը դեռ շատ առիթներ կունենա հայ-արգենտինական դպրոցում տարբեր միջոցառումների մասնակցել:

ՀՀ ԱԺ նախագահը և ՀՀ-ում Արգենտինայի դեսպանը մասնակցեցին նաև դպրոցին գրքերի նվիրատվության հանդեսին: Միջոցառման ավարտին` ի նշան հայ-արգենտինական բարեկամության, աղավնիներ օդ բաց թողնվեցին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում