Եթե դուք չգիտեք` ինչպես ծախսել 50 միլիոն դոլար, ապա Մանհեթենի կենտրոնում կարող եք գնել եռահարկ պենթհաուս` 2134 ք/մ տարածքով, որից բացվում է Նյու Յորքի հիասքանչ տեսարանը: Ինչպես հաղորդում է rbc.style.ru-ն, HFZ Capital Group և CIM Group ընկերությունները վաճառքի են հանել այն:
60 հարկանի One Madison երկնաքերում տեղավորվել է 53 բնակարան: Գները տատանվում են 1 միլիոն 825 հազար դոլարից մինչև 50 միլիոն դոլար :
Պենթհաուսն ունի լողավազան, ֆիթնես-կենտրոն, յոգայի համար նախատեսված սրահ, երեխաների խաղասենյակ և այլն:









































