Monday, 22 06 2026
Իսրայելը չի հեռանա Լիբանանի հարավից․ Նեթանյահու
23:50
Իսպանիան առանց դժվարության հաղթեց Սաուդյան Արաբիային
23:40
Իրանի պատվիրակությունը լքել է Շվեյցարիայում ընթացող բանակցությունների վայրը
23:30
Հնագույն հրաշքի նոր շունչ․ Պարթենոնը՝ վերականգնված տեսքով
Ընդդիմադիր ուժերի դիմումները միավորվել են և քննվելու են հունիսի 26-ին․ ՍԴ
23:10
167 000 դոլարանոց աթոռ, որը փոխում է գույնը՝ կախված լույսից
Սևանա լճի մակարդակի բարձրացումը այսօրվա դրությամբ կազմել է 50 սմ
22:50
Մինիոնները վերադառնում են՝ այս անգամ որպես կինոռեժիսորներ
Վերջին 4 տարում Երևանում ստեղծվել է մոտ 60 հա կանաչապատ տարածք
22:30
NASA-ի գաղտնազերծված նյութերը նոր շոկային քննարկում են առաջացրել Լուսնի մասին
Ե՛վ նոր դպրոց, և՛ նոր մանկապարտեզ՝ Զառ բնակավայրում․ Ռոմանոս Պետրոսյան
22:10
Լուվրի ղեկավարությունը ահազանգում է՝ թանգարանը քայքայվում է
Մոսկվան այլևս գլխավոր խաղացողը չէ. Երևանի և Բաքվի շահերը համընկնում են արտաքին ապակայունացման դեմ
21:50
Ինչո՞ւ է ծովի ջուրը աղի, իսկ գետերինը՝ քաղցրահամ
«Թավշյա» հանդուրժողականության գինը․ ՌԴ միջամտությունը հարվածեց հենց Փաշինյանին
21:30
Ռոբին Հուդին ապաստան տված 1200-ամյա կաղնին «մահացել» է
Ռուսաստանը ի վիճակի չէ պաշտպանելու Ղրիմը՝ կայսերական հպարտության խորհրդանիշը. անհույս վիճակ է
21:09
«Սարդ-մարդը․ Նոր օր» ֆիլմի առաջին մեծ թրեյլեր շուտով էկրաններին
Կենտրոնական Ասիան հաղթահարում է «Ռուսաստանի նախաբաղնիքի» բարդույթը
20:45
Պիկասո և 17 կգ հաշիշ. Ֆրանսիայում գտել են 15 միլիոն եվրո արժողությամբ գողացված կտավը
20:30
«Վարդագույն» էկզոմոլորակի անակնկալը
20:15
Էբոլա վիրուսի Բունդիբուջիո շտամի դեմ մշակվում են երեք նոր պատվաստանյութ
Կիրակնօրյա լրատվական վերլուծական թողարկում
19:50
«Գրեմմի» մրցանակաբաշխության նոր անվանակարգերն ու կանոնների փոփոխությունները
Ողբերգություն Ներքին Գետաշենում. 17-ամյա պատանին խեղդվել է Արգիճի գետում
19:30
Ե՞րբ է լինելու այս տարվա ամենաերկար օրը
19:20
Կանադայում հայտնաբերվել է շուրջ 2 մլրդ տարեկան ջրային պաշար
19:10
Հայտնաբերվել է Մոցարտի կորած ձեռագիրը
19:00
Իրանի և ԱՄՆ-ի միջև ձեռք է բերվել պայմանավորվածություն. Պակիստանի ԱԳՆ ղեկավար
18:50
Ջեյ Դի Վենսը հայտնել է Իրանի հետ բանակցություններում առաջընթացի մասին

Կրթված քաղաքացին պետության բարեկեցության ու ազատության գրավականն է. Արա Բաբլոյանի ուղերձը

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը շնորհավորական ուղերձ է հղել Գիտելիքի օրվա առթիվ: Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, ուղերձում ասվում է.

«Սիրելի՛ դպրոցականներ, ուսանողներ եւ մանկավարժներ, շնորհավորում եմ Գիտելիքի օրվա եւ նոր ուսումնական տարվա մեկնարկի առթիվ:

Առանձնակի շնորհավորանքներս ու բարեմաղթանքներս այն աշակերտներին, ուսանողներին եւ մանկավարժներին, ովքեր առաջին անգամ են մտնում իրենց կրթօջախների շեմից ներս, ում կյանքում մեկնարկում է ուսումնառության եւ մանկավարժական գործունեության առաջին տարին:

Հոգեպես եւ ֆիզիկապես առողջ, կրթված, խելացի ու ազատ քաղաքացին պետության բարեկեցության ու ազատության գրավականն է: Իսկ որակյալ կրթությունը մեր պետության ու հասարակության կարեւորագույն առաջնահերթություններից է: Այն մեր ռազմավարական ռեսուրսն է, որը պետք է շարունակաբար զարգացնենք:

Բոլոր երեխաներն էլ ցանկանում են ճանաչել աշխարհը, ունենալ ընկերներ, ստանալ գիտելիք, սովորել արհեստ կամ զբաղվել արվեստով ու գիտությամբ: Մենք պետք է այդպիսի հնարավորություն ընձեռենք հավասարապես բոլոր երեխաներին՝ միեւնույն ժամանակ նրանց մեջ ամրապնդելով այն միտքը, որ արդյունքի հնարավոր է հասնել գիտելիքի, արժանապատվության, ազատության եւ պատասխանատվության ներդաշնակությամբ:

Սիրելի՛ դպրոցականներ եւ ուսանողներ, գնահատե’ք ձեր ժամանակը, ձեզ ընձեռված հնարավորությունը, ձեր ուսուցիչների ու դասախոսների ջանքերը, բազմապատկե՛ք ձեր գիտելիքները, զարգացրե՛ք ձեր միտքը, հոգին ու մարմինը, եղե՛ք ձեր ծնողների, ձեր ընտանիքի ու հայրենիքի արժանի զավակները:

Մաղթում եմ, որ բոլորիդ կյանքում դպրոցն ու բուհը լինեն ոչ միայն այն վայրը, որտեղ հանդիպում են գիտելիք ստացողն ու այն փոխանցողը, այլեւ անկեղծ բարեկամության եւ ընկերության, ինքնաբացահայտման եւ ինքնադրսեւորման վայր:

Առողջություն, հաջողություն եւ ամենայն բարիք ձեզ»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում