Նախօրեին երեկոյան Վաշինգտոնում ընթրիք է կայացել, որի պատվավոր հյուրը Ջենիֆեր Լոպեսն է եղել: Երգչուհին ոչ միայն ներկա է գտնվել բարեգործական միջոցառմանը, որը գումար է հավաքել մարդկանց իրավունքների պաշտպանությանն ուղղված արշավների համար, այլև մրցանակ է ստացել:
Լոպեսն աչքի է ընկել բոլոր մարդկանց իրավահավասարության վերաբերյալ իր հայացքներով: Հիմնադրամի նախագահ և արարողության կազմակերպիչ Չեդ Գրիֆինն ընդգծել է, որ Ջենիֆերի գործողությունները և ոչ ավանդական կողմնորոշում ունեցողներին բացեիբաց աջակցելը հիացմունքի են արժանի:
«Մենք Ջենիֆերին ընտրել ենք նրա տաղանդի, ոճի, բարեգործական գործունեության, կարեկցանքի և շռայլության, իսկ ամենակարևորը՝ սեռական փոքրամասնություններին աջակցող հրապարակային ելույթների համար»,- ասել է նա:
Նա հավելել է, որ Լոպեսը նույնիսկ ճնշումների դեպքում հավատարիմ է մնում իր սկզբունքներին, գրում է spletnik.ru-ն:






































