Վուդի Ալենը չեղյալ է հայտարարել իր նոր ֆիլմի («Ժասմին») պրեմիերան հնդկական կինոթատրոններում, հաղորդում է internovosti.ru-ն:
Ռեժիսորը նման քայլի է դիմել ի նշան բողոքի՝ ծխախոտի դեմ ընդունված կոշտ օրենքի, որը գործում է երկրում 2008թ. և ենթադրում է միջոցների ձեռնարկում ընդդեմ ֆիլմերում ծխելու գովազդի :
Օրենքի կետերից մեկի համաձայն` յուրաքանչյուր ֆիլմ պետք է ունենա ծխելու վնասների մասին ենթատեքստ: Իսկ ֆիլմի սկսվելուց առաջ պետք է ցուցադրվի տեսանյութ, որը կոչ է անում հրաժարվել ծխելուց:
Վուդի Ալենը, որի նոր ֆիլմում կան ծխելու տեսարաններ, հայտարարել է, որ նման կանոնները հանդիսատեսին շեղում են ֆիլմի էությունից: Ի նշան բողոքի՝ նա վարձույթից հանել է իր նոր ֆիլմը, որի գլխավոր դերակատարներն են Ալեք Բոլդուինը, Քեյթ Բլանշետը և Սալի Հոքինսը:








































