ՊՍԺ-ի հարձակվող Էզեկիլ Լավեսին վստահ է, որ հարձակվող Էդիսոն Կավանին լավ է զգում փարիզյան ակումբում, չնայած հոգեբանական ճնշմանը:
Արգենտինացի ֆուտբոլիստը նշել է, որ իր խաղընկերոջը ժամանակ է հարկավոր` ՊՍԺ-ում հարմարվելու համար:
«Կավանիին ամեն ինչ դուր է գալիս ՊՍԺ-ում: Հոգեբանական ճնշումը լիովին բացատրելի է: Մեծ են ակնկալիքներն ուրուգվայցի ֆուտբոլիստից, քանի որ նրա տրանսֆերի դիմաց բավականաչափ մեծ գումար է վճարվել: Բայց Էդիսոնին ժամանակ է պետք թիմում հարմարվելու համար»,- ասել է Լավեսին:








































