Կատալոնական «Բարսելոնա»-ն կրկնել է Իսպանիայի առաջնության ռեկորդը` 4:1 հաշվով առավելության հասնելով «Վալյադոլիդ»-ի նկատմամբ: Կատալոնացիներն իրենց ակտիվում անընդմեջ 8 հաղթանակ են գրանցել` առաջնության մեկնարկային փուլում:
Ավելի վաղ առանց ընդհատումների հաղթանակների շղթան գրանցվել է Մադրիդի «Ռեալ»-ի ակտիվում ` 1962, 1969 և 1988 թվականներին: Երեք անգամն էլ «արքայական ակումբ»-ը չեմպիոն է դարձել:
«Կապտանռնագույններ»-ին կարող է հասնել միայն «Ատլետիկո»-ն: Թիմն իր ակտիվում արդեն 7 հաղթանակ է գրանցել: Այսօր մադրիդցիները կխաղան «Սելտա»-ի դեմ:







































