Հնդկաստանի ֆինանսական մայրաքաղաք Մումբայի Դոնգրի ծայրամասում եռահարկ շենքի փլուզման հետևանքով փլատակների տակ է հայտնվել ավելի քան 30 մարդ։ Այս մասին հայտնում է ANI գործակալությունը։ Հաղորդվում է 2 զոհի մասին։
Դեպքի վայրում աշխատում են փրկարարներն ու ոստիկանները։
Ներկա պահին փլատակների տակից ողջ դուրս է բերվել 3 մարդ։
Նշվում է, որ փլուզումը տեղի է ունեցել երկու օր չդադարող տեղատարափ անձրևներից հետո։











































