Ֆեյսբուքյան օգտատեր Նարեկ Սարգսյանը քիչ առաջ գրառում է կատարել Լուսակերտի զորամասի մոտ հրդեհ լինելու մասին:
«Հենց հիմա Լուսակերտի զորամասի դիմաց հրդեհ է, մոտակայքում էլ գազի խողովակներ են: Զանգեցինք հրշեջ, ասացին, որ տեղյակ են, մոտենում են: Հրավիրում եմ լրագրողների ուշադրությունը»,- գրել է նա:









































