Thursday, 25 06 2026
Պարեկներն ու համայնքային ոստիկանները թմրանյութ պահելու և օգտագործելու հերթական դեպքերն են բացահայտել
«Փոքրիկ քայլ» միջազգային մրցույթ-փառատոնում անշուշտ կլինեն հաղթողներ, սակայն պարտվողներ չեն լինելու. Դանիել Դանիելյան
ՀՀ-ի և ՕՊԵԿ-ի Միջազգային զարգացման հիմնադրամի միջև ստորագրվել է «Հայաստանի տնտեսական վերափոխման ծրագիր» բյուջետային աջակցության վարկային համաձայնագիրը
Ռոբերտ Աբիսողոմոնյանի և Խոնդկեր Թալայի հանդիպմանը անդրադարձ է եղել ՄԱԿ80 նախաձեռնության շրջանակներում նախատեսվող բարեփոխումներին
Կանցկացվի Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Երևանի բաց առաջնություն միջազգային հուշամրցաշար
Խցանման դեպքում խաչմերուկ մուտք գործելը կառաջացնի տուգանք և միավորի կորուստ
Քննարկվել է սոցիալական տաքսի ծառայության ծրագրի երկրորդ փուլի իրականացումը
23:15
Ռոնալդուն դարձավ առաջին ֆուտբոլիստը, որը գոլ է խփել Աշխարհի 6 առաջնություններում
Բարեփոխման հերթական փուլն է տեղի ունենում․ ՀՀ վարչապետ
Դարի գողություն․ Սանկտ Պետերբուրգի բանկի երկու աշխատակից կասկածվում է 2 մլրդ ռուբլու գողության մեջ
Հունիսի 29-ից կփակվի Արին Բերդ փողոցի մի հատվածի երթևեկությունը
ՆԱՏՕ-ի ազդեցությունը տարածվում է նաև Հայաստանում․ Մեդվեդև
Հայաստան-Ադրբեջան հակասությունները պահպանվում են. միջպետական նորմալացումը կայանում է, հաշտեցումը՝ ոչ
Կասեցվել է «ԴԻԼԻ» ընկերության արտադրական գործունեությունը
Մանղալ կդնեն, Իսպիրյանը կերգի, իրենք կհառաչեն. այդպիսով կավարտվի ընդդիմության «փողոցային պայքարը»
21:30
Սարսափելի դեպք. մոդելի մարմինը հայտնաբերվել է ճամպրուկում, կասկածյալները՝ փախուստի մեջ
Դատական մաֆիա է գործում, որի դեմ պետք է պայքարել. «եռագլուխը» նստելու է շատ շուտով և շատ արագ
Ադրբեջանի ԱԳՆ-ն կրկին քննդատել է Փարիզին՝ հայամետ դիրքավորման համար
Ալիևը Միացյալ Նահանգների դեմ Իրանի «հաղթանակը» ողջունել է
20:50
Ֆրանսիայում գրանցվել է Էբոլա վիրուսով վարակման առաջին դեպքը
Քննարկվել են Հայաստանի էներգետիկ քաղաքականությանն առնչվող մի շարք հարցեր
20:30
Կիրիենկոյի մտերիմը կնշանակվի Աբխազիայում ՌԴ դեսպան
Ավետիք Չալաբյանը 2 ամսով կալանավորվեց
20:10
Արգենտինան պահանջում է արգելել ալիմենտ չվճարող ծնողներին ներկա գտնվել ԱԱ-2026-ի խաղերին
Սեդա Սաֆարյանի՝ գործին մասնակցության անհնարինության մասին որոշումը չի ընդունվել
19:50
ՀԱՊԿ բարձրագույն ղեկավարությունը մանրամասն կքննարկի Հայաստանի անդամակցության հեռանկարը
ՍԴ-ն սահմանել է ելույթների տևողությունը
19:30
Իրանը տեղեկացրել է, որ որևէ վճար չի պահանջում նավերի համար․ Թրամփ
ԵՄ դիտորդական առաքելությունը ՀՀ-ում իրականացրել է 9000-րդ պարեկային ծառայությունը
Լավրովը կասկածի տակ է դրել Թրամփի՝ Կիևին «թույլտվություն» տալու մասին լուրերը

Այս անմխիթար վիճակը ամեն տեսակ շուլերների՝ պղտոր ջրում ձուկ որսալու հետևանք է

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է քաղաքական վերլուծաբան Սարո Սարոյանը։

– Պարոն Սարոյան, քաղաքական ուժերը խոստանում են ակտիվանալ աշնանը և տարբեր օրակարգեր են առաջ քաշում՝ խափանել Սերժ Սարգսյանի՝ վարչապետ դառնալու ծրագիրը, ապագաղութացման պայքար սկսել, դուրս գալ Եվրասիական տնտեսական միությունից։ Ձեր կարծիքով՝ այս օրակարգերը աշխատող և միավորող կարո՞ղ են լինել։

Ճանաչելով այսօր առկա  քաղաքական միավորների ներուժը՝ դժվար է  որևէ դրական բան ակնկալել։ Մյուս կողմից էլ եթե նայենք՝ նրանք  ուրիշ ինչի՞ց պետք է խոսեն, եթե ընդամենը կեղծիքներով կարող են քաղաքական դաշտում իրենց գոյությունը արդարացնել։ 25 տարի ինչի մասին որ խոսել են, իհարկե, այլևս չի աշխատում։ Երբ նորից նույն երգն են երգում, ոչ այն է՝ ծիծաղես, ոչ այն է՝ լաս։ Հանրությանը կոնկրետ ինչ-որ բանում կրկին հավատացնելը, հույսեր արթնացնելը իմաստ չունի, գնացքը գնացել է։ Չէ՞ որ, որպես այդպիսին, քաղաքական ակտիվություն երկրում գոյություն չունի հենց այդ պատճառով։ Կարծում եմ՝ նրանց կողմից Սերժ Սարգսյանի դեմ պայքարի ճակատ ձևավորելը հանրության մեծամասնության կողմից լուրջ չի ընկալվում։

Ընդհանրապես այսօր խոսքն այն մասին կարող է լինել, թե ովքեր կարող են ադեկվատ լինել իրավիճակին, և ինչ կարող են անել նրանք։ Իսկ այն, ինչ հիմա հայտարարվում է քաղաքական միավորների կողմից՝ անլուրջ է, կարիք չկա դրանց անդրադառնալու։ Ձեր պատկերացրած քաղաքական միավորները ուժեր չեն, էլ ո՞ւր մնաց, որ ես խոսեմ նրանց ադեկվատության մասին։

– Այսինքն՝ կարծում եք, որ հասարակական սեկտո՞րն ունի այստեղ անելիք։ Օրինակ՝ «Սասնա ծռերի» ազատության մեջ գտնվող համակիրները ևս նշում են, որ աշնանն ակտիվանալու են, պետք է զարգացնել  հայ-ամերիկյան հարաբերությունները, ապագաղութացման պայքար սկսել։

– Իմ գնահատականները վերաբերում են ընդհանուր իրավիճակին։ Ընդդիմադիր դաշտում ես այս պահին ոչ մի ուժ չեմ տեսնում։ Իմ կարծիքով՝ իրենց քաղաքական ուժ պատկերացնող մարդկանց, կուսակցությունների «պետք է»-ները ձանձրացրել են բոլորին։ Վերջին ամիսների ներքաղաքական վակուումը վկայում է, որ բոլոր այդ  «պետք է»-ների ժամանակներն անցել են։ Կամ անում ես, կամ՝ ոչ։ Եթե անում ես, ապա կարիք չկա մի կես տարի առաջ բարձրաձայնելու այդ մասին։ Քաղաքական գործունեությունը մութ կամ գաղտնի գործունեություն չէ, ոչ էլ նախնական հայտով գնվող ապրանք, որ մտադրություններդ հանրությանը նախապես ներկայացնես։ Ինչ-որ բան անելիս բոլորն էլ կտեսնեն, ու հարկ եղած դեպքում շատերը կմիանան, եթե դրված խնդիրը հուզի իրենց։ Առանձին քաղաքացիներ իրավունք ունեն իրենց գիտեցածի կամ պատկերացրածի չափով խոսելու «պետք է»-ի մասին, բայց երբ քաղաքական գործիչն է ապառնի ժամանակով այդ մասին խոսում, դա արդեն աբսուրդ է։ Ես էլ կարող եմ ասել, որ ձմռանը պետք է զարգացնել հայ-կորեական հարաբերությունները, և արդյունքում քաղաքական դաշտին պատած սառույցը կկոտրվի, ու քրեաօլիգարխիան ձմռան ցրտին կսկսի մրսել հայ-կորեական հարաբերությունների փաստից։ Եթե գտնվեն մարդիկ, որ իմ ասածի վրա կծիծաղեն, ապա կխնդրեմ այսուհետ ծիծաղեն նաև թեժ ամառ, աշուն, գարուն խոստացողների վրա։

– Որևէ գործունեություն ծավալելիս թե՛ իշխանությունը, թե՛ ընդդիմությունը հաշվի է առնում նաև արտաքին քաղաքական կոնտեքստը։ Արդյոք հիմա գերտերությունները հետաքրքրվա՞ծ են Հայաստանով։ Օրինակ՝ ԱՄՆ դեսպան Միլսը հայտարարում է, որ ԱՄՆ-ը ցանկանում է Հայաստանին գործիքներ տրամադրել ինքնիշխան որոշումներ կայացնելու համար։

Քանի որ մեր զրույցը ներքաղաքական հարցերի շուրջ ընթացավ, ես հենց այդ ասպեկտն աչքի առաջ ունենալով՝ տվյալ հարցին կպատասխանեմ։ Դեսպանի այդ հայտարարությունը Հայաստանի ներքաղաքական կյանքին չի վերաբերում։ Իրենք էլ ապուշ չեն, տեսնում են՝ ովքեր կան մեր քաղաքական դաշտում։ Հարկ չկա նման հայտարարության ենթատեքստում փնտրել գործող կամ ապագայում ստեղծվելիք ընդդիմադիր ինչ-որ շրջանակների, ֆորմատների։

Վերջին տարիների փորձը ցույց է տալիս, որ Հայաստանում կամային ու սկզբունքային գործունեություն ծավալող կուսակցություններ չկան, բոլորն էլ ամեն տեսակի «պապաների»՝ լինի Դոդ, Սերժ, Պուտին, Թրամփ կամ մեկ ուրիշը, նրանց մոտ «ֆոտոսեսիայի» մասնակիցը դառնալու և «Սեքսը Հայաստանում» ամսագրի հերթական համարում տպվելու պոտենցիալ ներկայացուցիչներ են։ Չէ՞ որ ամեն ինչ մեր աչքի առաջ է տեղի ունեցել։ Եթե մարդիկ վարչախմբի մոտ «քաստինգի» գնալու հոգեբանություն ունեն՝ փաստացի նրանցից սպասել այլ վարք պետք չէ։

Ներքաղաքական դաշտում տեղաշարժեր չեն լինի՝ թեկուզ արտաքին քաղաքական զարգացումների արդյունքում։  Արտաքին քաղաքական զարգացումները կարող են ազդեցություն թողնել ներկա վարչախմբի վարքի ու գործունեության վրա, բայց ոչ՝ ընդդիմադիր։ Այլ զարգացման դաշտ չկա մեր երկրում։ Այդ դաշտը լինելու համար ընդդիմադիր համապատասխան  սուբյեկտներ են պետք։ Չէ՞ որ արտաքին կողմն էլ պետք է համոզվի՝ սուբյեկտի՞ հետ գործ ունի, թե՞ ֆոտոսեսիայի պոտենցիալ ներկայացուցչի։ Խոսքս կոնկրետ մի  կամ մի քանի ուժի չի վերաբերում՝ ամբողջ դաշտն այս վիճակում է։

Ինչո՞ւ է Արևմուտքն աջակցում այդ կոնտեքստում Վրաստանին, Ուկրաինային, իսկ Հայաստանին՝ ոչ։ Ես նկատի չունեմ՝ օգնեն, որպեսզի այստեղ իշխանություն տապալեն, բայց համագործակցության առումով իշանություններին այլընտրաք չկա կարծես։

– Մեր քաղաքական դասի հոգեբանությունն է պատճառը։ Քաղաքական գործունեություն ծավալող միավորները կոնկրետ մարդկանցով են ուժ դառնում։ Իսկ այդ մարդիկ չունեն այնպիսի որակներ, որոնց միջոցով հնարավոր կլինի այլ գործունեություն ծավալել։ Ձեր հարցը դրա վառ ապացույցն է, որովհետև ձեր իսկ հարցում հույսն այն է, որ դրսից ինչ-որ ուժեր կգան ու մեզ հետ կհամագործակցեն ինչ-որ խնդիր լուծելու համար։ Հենց այդ մտածողությունը չպետք է լինի, պետք է ներսում մարդիկ լինեն, որոնք իրենց մտքով, խոսքով ու գործով իրենց ճանապարհը կհարթեն։ Երբ նշածս որակն ու սկզբունքայնությունը լինեն՝ էական փոփոխություններ կլինեն երկրում, արտաքին ուժերն էլ, անշուշտ, իրենց  շահերից ելնելով, կփորձեն համագործակցել նման սուբյեկտների հետ։ Հիմա երբ մտածում ենք, որ Ամերիկան իր դեսպան Միլսի բերանով ինչ է ասել ու ինչ է պատրաստվում անել՝ մենք սուբյեկտ տեսնում ենք ԱՄՆ-ին, ոչ թե հայրենի քաղաքական դեմքերին։

Նշածս որակի գործիչներն են, որ մեր քաղաքական դաշտում բացակայում են։ Իհարկե, բանտում  կան  այդպիսի գործիչներ, ժողովրդի մեջ նույնպես։ Բայց քաղաքական դաշտում նրանք չկան։ Գործող վարչախմբի քաղաքական հասունությունը կայանում է հենց նրանում, որ շատ լավ իմանալով, թե ովքեր ունեն նման ներուժ, այդ մի քանիսին բանտարկում է։ Այսօր եթե դրսում նման գործիչներ լինեին, գործող վարչախումբը նրանց առանց հիմնավոր պատճառի նույնպես կցանկանար բանտարկել՝ ճիշտ այնպես, ինչպես Անդրիաս Ղուկասյանին, Ժիրայր Սեֆիլյանին կամ մյուսներին։ Բոլորին է հայտնի, որ, օրինակ, Ղուկասյանը Սարի թաղում բոլորովին այլ վարք է ցուցադրել, բայց նրան վերագրել են բացարձակ անհիմն ու ոչնչով չապացուցվող հանցանքներ։ Նույնն է նաև Դավիթ Հովհաննիսյանի դեպքը և այլն։ Սա կոնկրետ Սերժ Սարգսյանի քաղաքական պատվերով է կատարվում։ Նպատակն այն է, որ այն մարդիկ, ովքեր ունեն կամային հատկանիշներ, քաղաքական գիտելիք, իրավագիտակցություն, սկզբունքային են՝ բանտարկված, չեզոքացված լինեն։ Վարչախմբի աչքում այդպիսի գործիչներն ազատության մեջ տեղ չունեն։ Այսօր քաղաքական դաշտում հենց նման որակի գործիչներն է, որ չկան։ Բայց կրկնեմ, որ խոսքս ժողովրդի ներուժին չի վերաբերում։ Մեր ժողովրդի մեջ այդ ներուժը կա։ Պարզապես այդ մարդիկ քաղաքական գործունեությամբ չեն զբաղվում։ Բազում մարդիկ այսօր հազար ու մի սոցիալական, տնտեսական, կենցաղային խնդիրներ են լուծում։ Լինի դա սեփական կամքով, ֆիզիկական ուժով իրենց պատկերացումներով ու մտքով, այդ թվում՝ անգամ զենքով, բայց նրանք խնդիրներ են լուծում։ Քաղաքականությունը քաղաքական խնդիրների լուծման դաշտն է։ Այսօր ժողովրդի մեջ խնդիրներ լուծող անձինք բազում են, պարզապես նրանց մոտ սեփական ու համապետական քաղաքական խնդիրների նույնականացումը տեղի չի ունեցել։ Եվ դա տեղի չի ունեցել, որովհետեւ քաղաքական դաշտն արդեն մի 20 տարի լցված է շառլատաններով։

Այդ շառլատանները իրենց քաղաքական գործիչ են պատկերացնում, բայց ըստ էության նրանք չկայացած անձինք են և իրենց կայացման համար դաշտ են ընտրել քաղաքականությունը։ Մեր քաղաքական անմխիթար իրավիճակը, ցավոք սրտի, պայմանավորված է ամեն տեսակի շուլերների, աֆերիստների՝ պղտոր ջրում ձուկ որսալով։ Իսկ այն մարդիկ, որոնց իրական քաղաքական վարքը ադեկվատ կլինի ներկա վիճակին՝ նրանք անգամ չեն էլ պատկերացնում, որ քաղաքական դաշտում իրենք անելիք ունեն։ Իրենց կենցաղային խնդիրների հարցում նրանք շատ լավ պատկերացնում են՝ ինչ կարող են անել, ինչ՝ ոչ։ Լուրջ մարդը չի ասի՝ ես մի երեք ամսից պատրաստվում եմ սա անել կամ նա անել, նա կոնկրետ գործ կանի ու ժողովրդին ինչ-որ հեքիաթներով սնելու կարիք էլ չի ունենա։ Այսօր անգամ որոշակի գործիչներ, ովքեր նախկինում կամային վարք են ցուցաբերել, ներկայացված լինելով Ազգային ժողովում՝ նրանք էլ հասել են մի այնպիսի վիճակի, որ հասկացել են՝ քաղաքական դաշտում ներկայիս խնդիրների լուծման նշաձողն իրենց հնարավորությունների ու պատկերացումների հետ անհամատեղելի է։ Դրանից հետո նրանք գնացել են այն ճանապարհով, որով գնացել  են արդեն 20 տարի ընդդիմադիր համարվող միավորները՝ այս կամ այն ձևով, թեկուզ անուղղակի, համագործակցելով ռեժիմի մեջ։ Իրենց թվում էր երևի՝ Սերժ Սարգսյանը պետք է անմիջապես իրենց հետ նստեր և ինչ-որ պատվերներ տար, և միայն դա կհամարվեր համագործակցություն։ Ըստ իս՝ համագործակցություն է նաև այն վարքը, որը ձեռնտու է գործող վարչախմբին՝ իր վերարտադրությունը կազմակերպելու և հանրության վրա իշխելու համար։ Երբ մտնում ես վարչախմբի կազմակերպած խաղի մեջ, ասենք՝ ընտրություններին ես մասնակցում ու լեգիտիմացնում հանցավոր վարչախմբին, դա շատ կոնկրետ համագործակցություն է վարչախմբի հետ։ Ու նմանները՝ լինեն ԱԺ անցած կամ չանցած կուսակցականներ, մշտապես պետք է հանրային պարսավանքի արժանանան։

– Սովորաբար, երբ երկրում չի լինում ուժեղ ընդդիմություն, իշխանությունը սկսում է ճաքեր տալ ներսից։ Դուք 2018-ին ընդառաջ՝ նման զարգացումներ հնարավոր համարո՞ւմ եք։

– Նման զարգացումներ, իհարկե, հնարավոր են։ Նախկինում ևս ներքաղաքական վակուումի ժամանակ եղել են նման զարգացումներ։

– Կոնկրետ 2018-ի մասով՝ Կարեն Կարապետյան-Սերժ Սարգսյան հակամարտության իմաստով նկատի ունեմ։

– Իմ կարծիքով՝ դա միայն Սերժ Սարգսյանի և Կարեն Կարապետյանի խնդիրը չէ, այդ խնդրի հետ կապված՝ թե՛ արտաքին ուժերի շահագրգռությունների հետ գործ ունենք, թե՛ քրեաօլիգարխիայի տարբեր ներկայացուցիչների շահերի։ Այսօր բերել այդ ամենը ի մասնավորի կապել Սերժ Սարգսյանի և Կարեն Կարապետյանի հետ՝ պետք չէ։ Ու պետք չէ նաև այդ խոսակցությունների մեջ մտնել նաև այն պատճառով, քանի որ դրանք հանրության խնդիրներին դարման չեն դառնա։ Հանրային շահի տեսանկյունից ի՞նչ տարբերություն՝ Սարգսյա՞նը կլինի, թե՞ Կարապետյանը։

– Հանրությունը, շահագրգիռ խմբերը դրանից չե՞ն կարող օգտվել։

– Եթե շահագրգիռ կողմերը սուբյեկտային վարք են ցուցաբերում, այո՛, կարող են։ Իսկ հանրությունը ե՞րբ է սուբյեկտ դարձել, որ դրանից օգտվի կամ ոչ։ Հանրությանը վաղուց սերմանել են այնպիսի մտածողություն ու հոգեբանություն, որ մտածում է՝ վերևում մի բան կանեն,  ու իրեն լավ կլինի։ Նախկինում էլ են եղել այդպիսի վիճակներ՝ Սերժ Սարգսյան-Ռոբերտ Քոչարյան անցումային փուլը, երբ Սերժ Սարգսյանը վարչապետ նշանակվեց՝ հետո Քոչարյանն ուզում էր Օսկանյանի միջոցով քաղաքական դաշտում իր վերարտադրվելու ծրագիրը իրագործել։ Մենք այդպիսի զարգացումներ տեսել ենք, բայց հանրությունը դրանից, վնասից բացի, ոչինչ չի ստացել։ Հիմա էլ  եթե հանրությունը այդ ամենին նման աչքերով նայի, բնականաբար, ոչ մի լավ բանի ականատես չի լինի։ Հանրությունը պետք է սուբյեկտ  դառնա ու սուբյեկտային վարք ցուցաբերի։

– Քաղաքական միավորների ո՞ր  գործելակերպն է,  որ ծառայելու է  հանրային շահերին։ Ո՞րն է քաղաքական ուժերի վարքի այն նշաձողը, որի դեպքում քաղաքացիները կարող են վստահ լինել, որ երկրում էական տեղաշարժեր ու բարելավումներ են տեղի ունենում։

Եթե խոսենք ֆորմալ օրենքի դաշտում, ապա ընդհանուր կոնցեպցիան այն է, որ այս երկրում ի վերջո քաղաքական միավորները պարտավոր են խոսել միայն պատժի ինստիտուտի ներդրման, սեփական իրավունքների անհրաժեշտ պաշտպանության, հանցավորին պատժելու տարբեր մեթոդների կիրառման հնարավորության մասին։ Չէ՞ որ մեր երկրում, բացի քրեաօլիգարխիկ շահերով պայմանավորված պատժից, ոչ մի այլ պատիժ չի կիրառվում։ Ենթադրենք, քաղաքական միավորները վեր են կենում ու ասում՝ սա ենք անում կամ նա։ Ինչո՞ւ ռեժիմը նրանց բանի տեղ չի դնում՝ որովհետև գիտի, որ դրանք դատարկ խոսքեր են։ Երբ վարչախումբը հասկանա, որ այս կամ այն քայլն անելու դեպքում էական բացասական վերաբերմունքի է արժանանալու, որոշակի վնասներ է կրելու, այ, դա կլինի բոլորովին նոր իրավիճակ։ Եթե այս մտածողությունը չկա, ռեժիմը վնասներ կրելու վտանգներ չի տեսնում, ստացվում է՝ հանցավոր վարչախումբը ինչ ցանկանա՝ կանի։ Հենց այդ պատճառով էլ վերջին տարիներին այդ մարդիկ ինչ ուզել՝ արել  են։ Վարչախումբը գիտի, որ իր դիմաց կանգնած են ֆոտոսեսիայի պոտենցիալ ներկայացուցիչներ, դրա համար էլ ինչ ուզում՝ անում է։ Քանի դեռ պատիժը չի մտել քաղաքական օրակարգ, մնացածն ավելորդ խոսակցություններ են։ Բոլորը պետք է հասկանան, որ քաղաքականությունը առանց պատժի գործիքակազմի, նոնսենս է։ Եթե քաղաքական գործիչները չեն խոսում այն մասին, թե ինչպես են իրենք պատրաստվում պարտադրել վարչախմբին կատարելու այս կամ այն քայլերը կամ չանելու այս կամ այն քայլերը, ապա զբաղված են շառլատանությամբ։ Այդ «ինչպես»-ի մասին ոչ ոք չի խոսում, ասում են՝ մենք կգանք այս կամ այն բանը կանենք գարնանը, աշնանը… Այս ամենը երկրին հետընթաց է ապահովում, ուրիշ ոչինչ։ Այսօր հանրությունը պետք է միայն լսի նրանց, ովքեր խոսում են ամենաթողությունն ու անպատժելիությունը պատժով փոխարինելու մեթոդներից։ Սրա շուրջ քննարկումներից է սկսվելու իրական գործողությունների ու փոփոխությունների ժամանակաշրջանը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում