Ռուսաստանի տարածքում հայկական վարորդական իրավունքի վկայականների հարցով ռուսական կողմի հետ համաձայնություն է ձեռք բերվել: Այս մասին «Առաջին լրատվական»-ին փոխանցեցին կառավարությունից: Քննարկումների արդյունքում կողմերը համաձայնել են, որ հնարավորինս սեղմ ժամկետներում անհրաժեշտ է համապատասխան փոփոխություններ կատարել Ռուսաստանի Դաշնության և Հայաստանի Հանրապետության օրենսդրություններում, որից հետո խնդիրը կլուծվի վերջնական:
Հիշեցնենք, որ օգոստոսի 14-ին Աստանայում տեղի ունեցած ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստում անդրադարձ էր կատարվել ԵԱՏՄ անդամ երկրների վարորդական իրավունքի վկայականների փոխադարձ ճանաչման հարցին: Մինչ այդ, սակայն ՌԴ-ում օրենսդրական փոփոխություններ էր կատարվել Հայաստանի քաղաքացիները, որոնք ՌԴ-ի տարածքում տնտեսական գործունեություն էին իրականացնում վարորդական իրավունքի վկայականով, խնդիրների էին բախվել:
Օգոստոսի 18-ին Մոսկվայում կազմակերպվել է խորհրդակցություն, որին մասնակցել են ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Վարդան Եղիազարյանը ՌԴ ներքին գործերի նախարարի առաջին տեղակալ Ալեքսանդր Գորովոյը: Քննարկմանը նա մասնակցել են ԵԱՏՄ քարտուղարության ներկայացուցիչներ: Հենց այդ ժաանկա էլ քննարկվել է վարորդական վկայականների հարցը և խնդրի լուծման ճանապարհնեը:








































