Երեկ Հայաստանի Մ-21 հավաքականը ժամանել է Մոսկվա օգոստոսի 31-ին կայանալիք Եվրոպայի մինչև 21 տարեկանների 2019 թ. առաջնության ընտրական փուլի Ռուսաստան-Հայաստան հանդիպմանը մասնակցելու համար։ Թիմը գլխավորում է Արթուր Ոսկանյանը։
Այսօր Հայաստանի Մ-21 ընտրանին անցկացնելու է նախախաղային մարզում «ՌԺԴ Արենա» (նախկին «Լոկոմոտիվ») մարզադաշտում։ Մարզումից առաջ կայանալու է Հայաստանի Մ-21 հավաքականի գլխավոր մարզիչ Արթուր Ոսկանյանի նախախաղային մամուլի ասուլիսը։
Հայաստանի ընտրանու կազմում ընդգրկված են հետևյալ 20 ֆուտբոլիստները։
Դարպասապահներ
Հենրի Ավագյան «Բանանց»
Մարկ Գրիգորյան «Էսլինգ», Ավստրիա
Պաշտպաններ
Ռոբերտ Հակոբյան «Փյունիկ»
Արթուր Քարտաշյան «Փյունիկ»
Աղավարդ Պետրոսյան «Բանանց»
Հայկ Սարգսյան «Բանանց»
Նարեկ Պետրոսյան «Բանանց»
Հակոբ Համբարձումյան «Բանանց»
Գագիկ Մաղաքյան «Բանանց»
Կիսապաշտպաններ
Ալիկ Առաքելյան «Փյունիկ»
Նարեկ Ասլանյան «Փյունիկ»
Վահագն Հայրապետյան «Փյունիկ»
Հովհաննես Իլանգյոզյան «Փյունիկ»
Ալեքսանդր Հովհաննիսյան «Բանանց»
Էմիլ Եղիազարյան «Բանանց»
Հակոբ Հակոբյան «Բանանց»
Հայկ Գալստյան «Շտուտգարտ» (Գերմանիա)
Հովհաննես Հարությունյան «Ավան Ակադեմիա»
Հարձակվողներ
Վահան Բիչախչյան «Ժիլինա» (Սլովակիա)
Ռոբերտ Մինասյան «Փյունիկ»
Հիշեցնենք, որ Սեպտեմբերի 5-ին Երևանում կայանալու է հաջորդ՝ Հայաստան—Մակեդոնիա հանդիպումը։






































