«Ես տանը 8 թոռնիկ ունեմ, ամենափոքր թոռնիկս 8 ամսական է, այդ օրը մինչև գիշերվա ժամը 3-ը, ամբողջ ընտանիքով այդ ծուխն ենք շնչել, մրի մեջ կորած էինք։ Սրտխառնոց, գլխապտույտ ունեինք ամբողջ օրը։ Մենք ամենամոտն ենք ապրում «Նաիրիտ»-ին, էդ սաղ ծուխը գալիս էր դեպի մեր տների կողմ, ամենավտանգավոր գոտում ենք գտնվում, ու ոչ մեկը՝ ո՛չ ԱԻՆ-ից, ո՛չ առողջապահության նախարարությունից մեզ մարդատեղ չդրեց, որ գոնե գային զգուշացնեին, թե ոնց կարող ենք պաշտպանվել, ինչ անենք, որ էդ ծխի թունավորումից չմեռնենք»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում պատմեցին Նորագավիթ թաղամասի բնակիչները՝ խոսելով այն մասին, թե ինչ վնասներ են իրենք կրել օգոստոսի 28-ին «Նաիրիտ» գործարանում բռնկված հրդեհից։
Բնակիչների հիմնական դժգոհությունները կապված էին իրենց ինքնազգացողության և առողջական վիճակի հետ։ Նրանք շեշտեցին, որ պայթյունի ձայն իրենք չեն լսել, միայն տեսել են, թե ինչպես է կրակի ծուխը «ալիքի նման տարածվում»։
Մանրամասները՝ տեսանյութում։








































