«Դեպի կայուն էկոհամակարգեր» ՀԿ-ն արձագանքել է արագիլների անկման խնդրին:
Ստորև ներկայացնում ենք նամակը․
1․ Մենք այցելեցինք Ռանչպար և Հովտաշատ գյուղերը, պարզեցինք, որ կան մի շարք սպիտակ արագիլներ նման պրոբլեմով՝ նրանցից շատերն ի վիճակի են թռչելու։ Միևնույն ժամանակ կան մի շարք արագիլներ, որոնք չեն կարող թռչել, քանի որ պատված են ինչ-որ տեսակի յուղով։
2․ Այնուհետեւ մենք դիմել ենք մեր գործընկերների խորհրդատվական աջակցությանը IUCN SSC –ից, և ստացել ամբողջական մեթոդաբանական ցիկլը:
3․ Միևնույն ժամանակ մենք խորհրդակցել ենք Մենդեզից և Անգլիայից փորձագետների հետ (որոնք ուսումնասիրել են Արարատյան դաշտավայրի արտեզյան ջրերը) հասկանալու համար հետևյալը. արդյոք հնարավոր է, որ որոշ յուղեր կարող են առաջանալ արտեզյան ջրի խորքային շերտերից։ Մեր քննարկման ընթացքում մենք եկանք մի եզրակացության, որ առավել հավանական պատճառը տեղական աղետն է, օրինակ. մեծ մեքենան (թրեկ) ընկել է լիճը և առաջացրել յուղի արտահոսք։
4․ Մենք տեղեկացրել ենք Բնապահպանության նախարարությանը այս նախնական եզրակացության մասին, և նրանք հանձնարարություն են տվել մանրամասն ուսումնասիրել գործը:
5․ Այնուհետեւ մենք այցելեցինք Ռանչպար գյուղ և մաքրեցինք այն ապիտակ արագիլներին, որոնք չէին կարող թռչել, օգտագործելով այն մեթոդաբանությունը, որը տրամադրվել էր IUCN SSC- ի փորձագետների կողմից:









































