Իրաքի հյուսիսում՝ Մոսուլ քաղաքում, սպանվել են «Աշ-Շարկիա» արբանյակային հեռուստաալիքի 2 աշխատակիցներ: Այս մասին հաղորդում է France 24-ը:
Անհայտ հանցագործների հարձակման զոհ են դարձել հեռուստաալիքի նկարահանող խմբի 2 անդամներ՝ թղթակից Մուհամմադ Կարիմ Ալ-Բադրանին և օպերատոր Մուհամմադ Գանեմը:
Առայժմ ոչ ոք չի ստանձնել հեռուստաալիքի աշխատակիցների վրա հարձակման պատասխանատվությունը:









































