ԱՄՆ Ազգային օդերևութաբանական ծառայության կայքում Ալյասկայի եղանակի տեսության կանխատեսումը հրապարակվել է աշխատավարձը վճարելու ծածկագրված խնդրանքով: Սակայն, ըստ երևույթին, գերատեսչության ղեկավարությունը նկատել է դա և տեքստի 11 տողերի առաջին բառերը փոխել այնպես, որ հնարավոր չլինի ծածկագիրը կարդալ: Այս մասին գրում է The Washington Post-ը:
Պետք է նշել, որ ԱՄՆ-ում բյուջեի ճգնաժամի և դաշնային կառավարության աշխատանքների դադարեցման պատճառով Ազգային օդերևութաբանական ծառայության մոտ 4 հազար աշխատակիցների աշխատավարձերի վճարումը հետաձգվել է անորոշ ժամանակով: Կազմակերպությունը, սակայն, շարունակում է կատարել իր հիմնական գործառույթները:











































