Monday, 22 06 2026
Իսրայելը չի հեռանա Լիբանանի հարավից․ Նեթանյահու
23:50
Իսպանիան առանց դժվարության հաղթեց Սաուդյան Արաբիային
23:40
Իրանի պատվիրակությունը լքել է Շվեյցարիայում ընթացող բանակցությունների վայրը
23:30
Հնագույն հրաշքի նոր շունչ․ Պարթենոնը՝ վերականգնված տեսքով
Ընդդիմադիր ուժերի դիմումները միավորվել են և քննվելու են հունիսի 26-ին․ ՍԴ
23:10
167 000 դոլարանոց աթոռ, որը փոխում է գույնը՝ կախված լույսից
Սևանա լճի մակարդակի բարձրացումը այսօրվա դրությամբ կազմել է 50 սմ
22:50
Մինիոնները վերադառնում են՝ այս անգամ որպես կինոռեժիսորներ
Վերջին 4 տարում Երևանում ստեղծվել է մոտ 60 հա կանաչապատ տարածք
22:30
NASA-ի գաղտնազերծված նյութերը նոր շոկային քննարկում են առաջացրել Լուսնի մասին
Ե՛վ նոր դպրոց, և՛ նոր մանկապարտեզ՝ Զառ բնակավայրում․ Ռոմանոս Պետրոսյան
22:10
Լուվրի ղեկավարությունը ահազանգում է՝ թանգարանը քայքայվում է
Մոսկվան այլևս գլխավոր խաղացողը չէ. Երևանի և Բաքվի շահերը համընկնում են արտաքին ապակայունացման դեմ
21:50
Ինչո՞ւ է ծովի ջուրը աղի, իսկ գետերինը՝ քաղցրահամ
«Թավշյա» հանդուրժողականության գինը․ ՌԴ միջամտությունը հարվածեց հենց Փաշինյանին
21:30
Ռոբին Հուդին ապաստան տված 1200-ամյա կաղնին «մահացել» է
Ռուսաստանը ի վիճակի չէ պաշտպանելու Ղրիմը՝ կայսերական հպարտության խորհրդանիշը. անհույս վիճակ է
21:09
«Սարդ-մարդը․ Նոր օր» ֆիլմի առաջին մեծ թրեյլեր շուտով էկրաններին
Կենտրոնական Ասիան հաղթահարում է «Ռուսաստանի նախաբաղնիքի» բարդույթը
20:45
Պիկասո և 17 կգ հաշիշ. Ֆրանսիայում գտել են 15 միլիոն եվրո արժողությամբ գողացված կտավը
20:30
«Վարդագույն» էկզոմոլորակի անակնկալը
20:15
Էբոլա վիրուսի Բունդիբուջիո շտամի դեմ մշակվում են երեք նոր պատվաստանյութ
Կիրակնօրյա լրատվական վերլուծական թողարկում
19:50
«Գրեմմի» մրցանակաբաշխության նոր անվանակարգերն ու կանոնների փոփոխությունները
Ողբերգություն Ներքին Գետաշենում. 17-ամյա պատանին խեղդվել է Արգիճի գետում
19:30
Ե՞րբ է լինելու այս տարվա ամենաերկար օրը
19:20
Կանադայում հայտնաբերվել է շուրջ 2 մլրդ տարեկան ջրային պաշար
19:10
Հայտնաբերվել է Մոցարտի կորած ձեռագիրը
19:00
Իրանի և ԱՄՆ-ի միջև ձեռք է բերվել պայմանավորվածություն. Պակիստանի ԱԳՆ ղեկավար
18:50
Ջեյ Դի Վենսը հայտնել է Իրանի հետ բանակցություններում առաջընթացի մասին

Բաքուն ահաբեկիչներին զենք է մատակարարել՝ գործադրելով ողջ պետական ապարատը. Բուլղարացի լրագրող

«Հայ ձայն»ի հարցերին է պատասխանել բուլղարացի լրագրող Դիլիանա Գայտանջիևան, որը վերջերս հայտնի դարձավ Ադրբեջանի կողմից ահաբեկիչներին զենք ուղարկելու մասին հոդվածով:

Ինչպե՞ս կարողացաք տեղեկություն ձեռք բերել այն մասին, որ Ադրբեջանը մեծ քանակությամբ զենք է ուղարկում տարբեր երկրներ, և այդ զենքերն օգտագործվում են ահաբեկիչների կողմից:

-Առկա է այն հետաքննական հոդվածը, որտեղ ես մանրամասն ներկայացնում են այն տեղեկությունները, ըստ որոնց՝ Ադրբեջանը տարբեր երկրներ զենք է ուղարկում: Այդ տեղեկություններն ինձ համար հասանելի դարձան թվիթթերյան անհայտ օգտատիրոջից, որ ինձ տրամադրեց այս հարցի վերաբերյալ մանրամասնություններ: Եվ դա հիմք հանդիսացավ, որպեսզի ես կարողանամ ծավալել հետաքննական աշխատանք՝ պարզելու համար Բաքվի՝ ահաբեկիչներին ապօրինի կերպով զենք հասցնելու հարցը: Երբ սկսեցի ուսումնասիրել այդ թղթածրարները, մեծ զարմանք ապրեցի, քանի որ Բաքվի կողքին կանգնած էր, և այս մեղսակցության մեջ ներգրավված էր նաև Բուլղարիան: Ես Բուլղարիայի քաղաքացի եմ, բուլղարացի եմ, և այս բացահայտումը մեծ անակնկալ էր ինձ համար: 2016թ-ին երբ Սիրիայում էի, տեսա, որ բուլղարական արտադրության զենքերով Սիրիայի չափավոր ընդդիմությունը հարվածում էր բնակչությանը… Ամոթ ապրեցի: Երբ տուն վերադարձա, սկսեցի հետաքննական աշխատանքը՝ այս ամբողջ գորընթացի մասին մանրամասներ հավաքելու նպատակով: Այսպիսիով տեղեկությունները շատացան, ստեղծվեց մի պատկեր, որով բացահայտվում էր Ադրբեջանի, մի շարք այլ երկրների՝ ապօրինի զենքի մատակարարման վերաբերյալ մանրամասնությունները: Այս նյութերի հրապարակմանը զուգընթաց նկատելի էր, որ թվիթթերյան անհայտ (Anonymous) օգտատերը հետևում էր իմ աշխատանքին:

Իմ արած բացահայտումները մեծ ցնցում առաջացրին բուլղարացիների շրջանում, նրանք զարմացած էին, թե ինչպես երկրի ղեկավարությունը կարող է նման բանի մեջ մասնակցություն ունենալ:

Այս բացահայտումները հրապարակելուց հետո որևէ ճնշման ենթարկվեցի՞ք:

-Բուլղարիան ազատ երկիր է, այստեղ ճնշումների մեթոդը չի գործում: Ի վերջո ես անկախ լրագրող եմ, մինչև այս հարցազրույցի տեղի ունենալը աշխատակցում էի «Տրուդ» կայքին, բայցևայնպես ես հետաքննող լրագրող եմ, իմ ազատությունն ինձ համար ամենակարևոր արժեքներից է:

Իսկ երկրի կառավարությունից Ձեզ հետ կապ հաստատեցի՞ն, հարցրի՞ն հրապարակման մասին ինչ-որ բան:

-Բուլղարիայի կառավարության համար, բնականաբար, իմ հրապարակումները պետք է անընդունելի լինեին: Պետք է նշել, որ ահաբեկիչներին զենք տալու վերաբերյալ գործարքը եղել է Բուլղարիայի և երրորդ պետության միջև, այսինքն՝ Բուլղարիայի կառավարությունը ուղղակիորեն ներգրավված չէ այս գործարքներում: Գոյություն ունի մի երրորդ կողմ, որը բուլղարական զենքերը հասցրել է Սիրիայում կռվող ահաբեկիչներին: Սա է պատճառը, որ մեր երկրի կառավարությունը տարբեր առիթներով հերքեց իմ հրապարակումները՝ նշելով, որ այդ մասին որևէ տեղեկություն չունեն, չգիտեն՝ ինչպես է բուլղարական զենքերը հասել Սիրիա: Նաև տեղեկացա, որ երկրի հատուկ ծառայությունները այս թղթածրարի վերաբերյալ հետախուզում են իրականացրել, սակայն այս մասին հստակ ոչինչ չասվեց, միայն հայտնի դարձավ, որ իրենք մերժում են իմ հրապարակումները: Այստեղ որոշ նրբություններ կան. եթե Բուլղարիայի կառավարության ներկայացրած տեսակետը քննենք, կտեսնենք, որ նրանք զենք են վաճառել այլ պետության, և տեղյակ չեն եղել, թե խաղաղ բնակչությանը սպանող զենքերը դեպի ո՞ւր են տարվում: Այս ամենից կարող ենք եզրակացնել, որ Բուլղարիան, ըստ էության, այս ամեն ինչ մեջ կողմ է, բայց այն գլխավոր կողմը չէ, Բուլղարիան դա արել է միջնորդների օգնությամբ:

Ըստ Ձեզ՝ ինչո՞ւ է Բաքուն այս քայլին դիմել, ահաբեկիչներին զենք վաճառելու դրդապատճառը ո՞րն է:

-Դժվար է այս հարցին պատասխանելը, քանի որ Ադրբեջանը ոչ թե ընկերությունների միջոցով է զենք վաճառել, այլ, իմ հիմնավոր տեղեկությունների համաձայն, պարզ է դառնում, որ Բաքուն զենքի այդ գործարքները կատարել է՝ գործադրելով ողջ պետական ապարատը: Իսկ զենքի փոխադրումն արվել է Silk Way ավիափոխադրողի միջոցով, որը պետական հովանավորչություն է վայելում: Բաքվին հաջողվել է զենքի փոխադրումն իրականացնել իր դեսպանատներին տրված արտոնություններով: Հայտնի է, որ գոյություն ունի այսպես ասած «դիվանագիտական թռիչք», որը զերծ է խուզարկումներից: Դա է պատճառը, որ Բաքուն խուզարկումներից զերծ եղող ավիաթռիչքներից է օգտվել ու զենք փոխադրել: Սա ամրագրում է այն տեսակետը, որ Բաքվի արած այս գործողությունները պետական մակարդակով են արվել: Այս ամենն ապացուցող փաստաթղթեր կան ինձ մոտ, որոնք հրապարակված են: Պարզ է, որ կողմերը չպիտի ընդունեն իրենց ներկայացվող մեղադրանքները, սակայն զենքն օգտագործողը պատերազմելու համար, ենթակա է միջազգայնորեն դատապարտման:

Հետաքրքիր է, որ այս բացահայտումներից հետո Դուք հայտնվել եք Բաքվի «սև ցուցակում»…

-Բաքվի իշխանությունների հետ ոչ մի կապ չունեմ.. Երևի թե հայտնվել եմ այդ ցուցակի գլխավոր տեղերից մեկում (քմծիծաղում է), բայց ցայսօր չունեմ տեղեկություն:

Ձեր հրապարակումները հայկական լրատվադաշտում մեծ արձագանք գտան: Մենք Ադրբեջանի հետ խնդիրներ ունենք Արցախի հարցի վերաբերյալ, և այս տեղեկությունները ցույց են տալիս , թե ինչ տեսակի պետության հետ գործ ունենք: Ի՞նչ եք մտածում այս մասին:

-Բնականաբար, հետեւում եմ հրապարակումներին, լավ գիտեմ Արցախյան հակամարտության մասին և վստահ եմ, որ այս ապօրինի գործարքներից ստացված զենքից նաև հայերի դեմ է օգտագործել Ղարաբաղի սահմանի վրա:

Իմ եզրակացությունը գետևյալն է՝ Բաքուն բոլոր դիվանագիտական միջոցները գործադրում է՝ զենքի ապօրինի գործարքներ կատարելու համար, և զենքն էլ հաճախ հայերի դեմ է կիրառվում:

 

Հարցազրույցն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում