ԵՄ-ն պետք է մտածի Ռուսաստանի հետ հարաբերությունների բարելավման ուղղությամբ, քանի որ ԵՄ անվտանգությունն առաջիկա հարյուրամյակում անհնար է ապահովել առանց Ռուսաստանի։ Այս մասին հայտարարել է Եվրահանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերը՝ փոխանցում է RIA Novosti-ն։
«Կարծում եմ՝ պետք է խորհել Ռուսաստանի հետ լավ հարաբերությունների շուրջ։ Դա կախված է և՛ Ռուսաստանից, և՛ մեզնից։ Սակայն եվրոպական անվտանգությունն առաջիկա 100 տարում չի կարելի կառուցել առանց Ռուսաստանի»,-ասել է Յունկերը՝ ելույթ ունենալով ԵՄ դեսպանների առջև։
Նրա խոսքով՝ ԵՄ-ն պետք է գտնի Ռուսաստանի հետ հարաբերություններում ավելի համապատասխան հռետորաբանություն՝ առանց սեփական սկզբունքներից հրաժարվելու։











































