ՌԴ Յարոսլավլ քաղաքում քրեական գործ են հարուցել 34-ամյա հայի դեմ, ով ՆԳՆ տեսուչին 15 հազար ռուբլու կաշառք է առաջարկել։
«Տեսուչները հայտնաբերել են Adidas-ի կեղծված մարզահագուստ, վերնաշապիկներ և մարզակոշիկներ»,-ասել է Ձերժինսկու շրջանի դատախազի ավագ օգնական Ելենա Նիկոլսկայան՝ հավելելով, որ առգրավման ընթացակարգի ժամանակ վաճառողն ակնարկել է գումարի մասին՝ գտնված կեղծ ապրանքների մասին մոռանալու համար։ Այս մասին հայտնում է rusarminfo-ն։
Հային, ում անունը չի հաղորդվում, ձերբակալել են այն պահին, երբ նա ՆԳՆ տեսուչին է փոխանցել ծրարը, որում եղել է 15 հազար ռուբլի։
34-ամյա տղամարդուն սպառնում է 1 տարվա ազատազրկում կամ 1.5 մլն ռուբլու չափով տուգանք։








































