ԱՄՆ-ը և Հարավային Կորեան վճռական գործողություններ կձեռնարկեն՝ ի պատասխան Հյուսիային Կորեայի կողմից նոր հրթիռային արձակման։ Այս մասին ասվում է հայտարարությունում, որը տարածել է Հարավային Կորեայի շտաբերի պետերի կոմիտեն։ Կոմիտեի ղեկավար Չոն Գյոն Դուն հեռախոսային արտակարգ բանակցություններ է անցկացրել իր ամերիկացի գործընկեր Ջոզեֆ Դանֆորդի հետ։
«Կողմերը պայմանավորվել են հնարավորինս կարճ ժամկետում ձեռնարկել պատասխան միջոցառումներ, ներառյալ ռազմական, որոնք ցույց կտան դաշնակիցների վճռականությունը»,-ընդգծվում է հաղորդագրություում։
«Չոն Գյոն Դուն նշել է, որ Փխենյանի գործողությունները լուրջ սպառնալիք են ներկայացնում Կորեական թերակղզու և միջազգային հանրության համար։ Դանֆորդն ասել է, որ դաշնակիցներին անհրաժեշտ է ակտիվացնել համագործակցությունը՝ Հյուսիսի սադրիչ գործողություններին հակազդելու համար»,-նշվում է հայտարարությունում։
Իրենց հերթին Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պայմանավորվել են ուժեղացնել ճնշումը Հյուսիսային Կորեայի վրա։







































