Հոկտեմբերի 1-ին ԱԺ-ում 103 կողմ 3 դեմ ձայների հարաբերակցությամբ գլխավոր դատախազի պաշտոնում ընտրվեց Գևորգ Կոստանյանը, ով մինչ այդ զբաղեցնում էր զինդատախազի պաշտոնը:
Թե որքանով է Գևորգ Կոստանյանի անունը հայտնի մեր քաղաքացիներին, «Առաջին լրատվական»-ը փորձեց պարզել փողոցում հարցման միջոցով:
Այն հարցին, թե ճանաչո՞ւմ եք նորանշանակ գլխավոր դատախազին, հարցվածների մեծամասնությունը պատասխանում էր՝ «ոչ»:
Նրանք, ովքեր ծանոթ էին Գևորգ Կոստանյանի գործունեությանը, պատասխանեցին, որ նա, լինելով երիտասարդ, կարող է դատական համակարգում փոփոխություններ մտցնել:
Նրանցից մեկն անգամ ասաց, որ այսօր մեր հույսը երիտասարներն են, և Գևորգ Կոստանյանին ևս կհաջողվի հասնել փոփոխությունների:
Մանրամասները դիտեք տեսանյութում:











































