Thursday, 25 06 2026
Պարեկներն ու համայնքային ոստիկանները թմրանյութ պահելու և օգտագործելու հերթական դեպքերն են բացահայտել
«Փոքրիկ քայլ» միջազգային մրցույթ-փառատոնում անշուշտ կլինեն հաղթողներ, սակայն պարտվողներ չեն լինելու. Դանիել Դանիելյան
ՀՀ-ի և ՕՊԵԿ-ի Միջազգային զարգացման հիմնադրամի միջև ստորագրվել է «Հայաստանի տնտեսական վերափոխման ծրագիր» բյուջետային աջակցության վարկային համաձայնագիրը
Ռոբերտ Աբիսողոմոնյանի և Խոնդկեր Թալայի հանդիպմանը անդրադարձ է եղել ՄԱԿ80 նախաձեռնության շրջանակներում նախատեսվող բարեփոխումներին
Կանցկացվի Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Երևանի բաց առաջնություն միջազգային հուշամրցաշար
Խցանման դեպքում խաչմերուկ մուտք գործելը կառաջացնի տուգանք և միավորի կորուստ
Քննարկվել է սոցիալական տաքսի ծառայության ծրագրի երկրորդ փուլի իրականացումը
23:15
Ռոնալդուն դարձավ առաջին ֆուտբոլիստը, որը գոլ է խփել Աշխարհի 6 առաջնություններում
Բարեփոխման հերթական փուլն է տեղի ունենում․ ՀՀ վարչապետ
Դարի գողություն․ Սանկտ Պետերբուրգի բանկի երկու աշխատակից կասկածվում է 2 մլրդ ռուբլու գողության մեջ
Հունիսի 29-ից կփակվի Արին Բերդ փողոցի մի հատվածի երթևեկությունը
ՆԱՏՕ-ի ազդեցությունը տարածվում է նաև Հայաստանում․ Մեդվեդև
Հայաստան-Ադրբեջան հակասությունները պահպանվում են. միջպետական նորմալացումը կայանում է, հաշտեցումը՝ ոչ
Կասեցվել է «ԴԻԼԻ» ընկերության արտադրական գործունեությունը
Մանղալ կդնեն, Իսպիրյանը կերգի, իրենք կհառաչեն. այդպիսով կավարտվի ընդդիմության «փողոցային պայքարը»
21:30
Սարսափելի դեպք. մոդելի մարմինը հայտնաբերվել է ճամպրուկում, կասկածյալները՝ փախուստի մեջ
Դատական մաֆիա է գործում, որի դեմ պետք է պայքարել. «եռագլուխը» նստելու է շատ շուտով և շատ արագ
Ադրբեջանի ԱԳՆ-ն կրկին քննդատել է Փարիզին՝ հայամետ դիրքավորման համար
Ալիևը Միացյալ Նահանգների դեմ Իրանի «հաղթանակը» ողջունել է
20:50
Ֆրանսիայում գրանցվել է Էբոլա վիրուսով վարակման առաջին դեպքը
Քննարկվել են Հայաստանի էներգետիկ քաղաքականությանն առնչվող մի շարք հարցեր
20:30
Կիրիենկոյի մտերիմը կնշանակվի Աբխազիայում ՌԴ դեսպան
Ավետիք Չալաբյանը 2 ամսով կալանավորվեց
20:10
Արգենտինան պահանջում է արգելել ալիմենտ չվճարող ծնողներին ներկա գտնվել ԱԱ-2026-ի խաղերին
Սեդա Սաֆարյանի՝ գործին մասնակցության անհնարինության մասին որոշումը չի ընդունվել
19:50
ՀԱՊԿ բարձրագույն ղեկավարությունը մանրամասն կքննարկի Հայաստանի անդամակցության հեռանկարը
ՍԴ-ն սահմանել է ելույթների տևողությունը
19:30
Իրանը տեղեկացրել է, որ որևէ վճար չի պահանջում նավերի համար․ Թրամփ
ԵՄ դիտորդական առաքելությունը ՀՀ-ում իրականացրել է 9000-րդ պարեկային ծառայությունը
Լավրովը կասկածի տակ է դրել Թրամփի՝ Կիևին «թույլտվություն» տալու մասին լուրերը

Մահ կամ Մաքսային միություն

Ստրասբուրգում Սերժ Սարգսյանը հայտարարեց, որ Մաքսային միություն մտնելու մասին որոշման հարցում հասարակական կարծիքի մեծամասնությունը կողմ է նման որոշմանը: Նման տեսակետ հայտնել է ոչ միայն Սերժ Սարգսյանը: Նման տեսակետներ հայտնել են նաև ընդդիմադիր գործիչները` ասելով, որ Հայաստանի հասարակության մեծամասնությունն է կողմ նման կողմնորոշմանը:

Սակայն որևէ մեկը, իհարկե, հղում չի կատարում, թե հատկապես այդ որ հարցման կամ որևէ այլ ինչ ինդիկատորի միջոցով է պարզվել, որ Հայաստանի հասարակության մեծամասնությունն աջակցում է նման որոշումներին, կողմ է նման որոշումներին: Ո՞վ է հարցրել հասարակությանը և ի՞նչ է հարցրել: Ոչ ոք ոչինչ էլ չի հարցրել: Հասցրել են, հասարակությանը հասցրել են անգործության և անհուսության մի մակարդակի, որ նա ստիպված է մտածել երկիրը լքելու մասին կամ լքել: Իսկ ու՞ր պետք է գնա լքողների մեծ մասը՝ դե իհարկե Ռուսաստան, որովհետև մեծ մասի համար հեշտ ճանապարհը Ռուսաստանն է՝ այնտեղ վիզա չի պահանջվում, այնտեղ լեզվական խնդիրները նվազագույն են և գրեթե չկան, այնտեղ մի տարածք է, որում ընդհանուր կյանքով էինք ապրում 20 տարի առաջ:

Բնական է, որ հայ ժողովրդի մեծամասնությունը պետք է նախընտրի արտագաղթի այդ՝ համեմատական հեշտ ճանապարհը: Մի՞թե սա նշանակում է, որ հայ ժողովուրդը հավանություն է տալիս Մաքսային միությանը: Կամ` ի՞նչ կարգի, ի՞նչ բովանդակության հավանության մասին է: Մեկնողները կամ մեկնելու մասին մտածողները, կամ մեկնածների հույսին մնացողները, բնականաբար, դատում են հետևյալ կերպ՝ եթե Մաքսային միություն չմտնելը պետք է խանգարի մեր Ռուսաստան գնալուն, կամ մեր հարազատի Ռուսաստան գնալուն և մեզ պահելուն, ապա մենք ուզում ենք մտնել այդ միություն:

Եթե հարցը այսպես դնենք, ապա հասարակության մեծ մասն, իհարկե, կողմ է: Սակայն եթե հարցը դնենք երկրի ընդհանուր զարգացման և հեռանկարների տեսանկյունից, ինչը ներառում է նաև այն, որ երկրում հնարավորություններ լինեն առաջիկա տարիներին արտագնա աշխատանքի մեկնածների վերադարձի, այստեղ աշխատանք գտնելու և ինքնադրսևորվելու, ապա այստեղ, իհարկե, հասարակության կարծիքը, մեղմ ասած, հարաբերական կլինի, եթե պարզ լինի, որ գոյատևման առումով Հայաստանը Մաքսային միություն պետք է մտնի, իսկ զարգացման առումով պետք է Ազատ առևտրային հարաբերություններ ունենա Եվրամիության հետ:

Սակայն հասարակությանը նման շեշտադրմամբ և նման բովանդակությամբ հարց ոչ ոք չտվեց, և ճակատագրական, ապագային միտված նշանակությամբ որոշումները, հասարակությանն են մատուցվում ընդամենը գոյատևման դիտանկյունից: Եվ չնայած նույնիսկ դրան ուղղակի պատասխան չի տրվում, սակայն իշխանությունների ենթադրությունների հիմքերն են ավելանում, որ դե բնական է՝ հասարակությունը մահ կամ Մաքսային միություն դիլեմայից կընտրի միությունը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում