Իսրայելի գերագույն դատարանը մերժել է ակտիվիստների խմբի խնդրանքը, ովքեր ցանկացել են գրանցվել «իսրայելցիներ» և ոչ թե «հրեաներ» կամ «արաբներ» ազգության ներքո: Այս մասին հաղորդում է BBC-ն:
Իսրայելի ներքին գործերի նախարարությունը նման ազգություն չի ճանաչում:
21 ակտիվիստներից բաղկացած խումբը, որոնց մեծամասնությունը գրանցված են որպես հրեաներ, նման կարգը համարում են ոչ ժողովրդավարական և խտրական:
Գերագույն դատարանը վճռել է, որ ազգություն և քաղաքացիություն որոշելը իր լիազորություններից դուրս է: Դատավորների կարծիքով` առանձին իսրայելցի ազգի գոյության ոչ մի ապացույց չկա:











































