ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը դիտարկում է ուսանողական փոխանակության և աշխատանքի համար վիզաների տրամադրումը սահմանափակելու հնարավորությունը։ Այս մասին հայտնում է The Wall Street Journal-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։
Պարբերականի տվյալներով՝ Թրամփը կարծում է, որ նման փոխանակումը մրցակցություն է ստեղծում աշխատանքի շուկայում երիտասարդ ամերիկացիների համար։ Նախաձեռությունն արտացոլում է Թրամփի նախընտրական խոստումը՝ գործազրկության դեմ պայքարի և ԱՄՆ քաղաքացների համար աշխատատեղերի ստեղծման վերաբերյալ։
Նախաձեռնությունը կարող է անդրադառնալ վիզաների 5 տեսակի վրա, որոնց թվում է J-1 ձևը (կրթական ծրագրեր և մշակութային փոխանակություն)։ Փոփոխությունները կարող են ենթադրել ինչպես նման վիզաների լիարժեք չեղարկում, այնպես էլ դրանք ստացողների նկատմամբ պահանջների խստացում։





































