Փոփ երգչուհի Մադոննան խոստովանել է, որ իր կարիերայի արշալույսին իրեն բռնաբարել են:
Այս և իր կյանքում տեղի ունեցած այլ փորձությունների մասին Մադոննան պատմել է Harper’s Bazaar ամսագրում հրապարակված էսսեում:
«Պարզվեց՝ Նյու Յորքն այնպիսին չէր, ինչպիսին ես էի պատկերացնում: Այն ինձ գրկաբաց չընդունեց: Ժամանելուցս մեկ տարի անց ես ստիպված եղա լինել ատրճանակի նշանառության տակ: Ինձ բռնաբարեցին տան տանիքին՝ քարշ տալով և սպառնալով դանակով: Իմ բնակարան 3 անգամ գողեր են ներխուժել: Ես չգիտեմ՝ ինչու: Չէ՞ որ այն բանից հետո, երբ նրանք տարան իմ ռադիոընդունիչը, այլևս ոչ մի արժեքավոր բան չէր մնացել»,- գրում է Մադոննան:
Նշենք, որ բռնաբարության մասին Մադոննան առաջին անգամ խոստովանել է 1995-ին:







































