ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հոկտեմբերի 4-ին երկարաձգել է ամերիկյան զորքերի հետ համագործակցող Իրաքի քաղաքացիներին հատուկ մուտքի արտոնագրեր տրամադրող ծրագրի գործունեությունը: Այս մասին գրում է Associated Press-ը:
Ավելի վաղ ծրագրի երկարաձգմանը միաձայն կողմ են քվեարկել Կոնգրեսի 2 պալատների հանրապետականները և դեմոկրատները:
Նշենք, որ ԱՄՆ-ի հետ համագործակցող Իրաքի քաղաքացիներին և նրանց հարազատներին հատուկ մուտքի արտոնագրեր տրամադրելու ծրագիրը գործել է 2007-ից ի վեր: Ծրագրի ժամկետն ավարտվում էր հոկտեմբերի սկզբին:











































