ՀՀ իշխանությունների համար սովորություն է դարձել ինչ-որ մեկի «խաթեր» պաշտոն ստեղծելը: Օրինակ՝ սեպտեմբերի 25-ին Սերժ Սարգսյանի կողմից ստեղծվեց միասնական քննչական մարմնի հանձնաժողով, որի նախագահ նշանակվեց ՀՀ նախկին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը: Թե ինչ նպատակով է ստեղծվել այդ հանձնաժողովը, ոչ մեկին հայտնի չէ:
«Ժողովուրդ»-ը երեկ տեղեկացել է, որ այդ հանձնաժողովը նիստ է հրավիրել: ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Արամ Թամազյանը թերթի հետ զրույցում հատնել է, որ հանձնաժողովում ընդգրկված գերատեսչությունների մի շարք օրենքներում փոփոխություններ են կատարվելու, «ժամկետներ սահմանված չկան, բայց զգալի աշխատանքներ կատարվել են: Այստեղ խնդիրներ են առաջանալու նաև ֆինանսավորման և այլ հարցերի հետ կապված»:
Տպավորությունն այնպիսինն է, որ այս կառույցն ուղղակի ստեղծվել է Աղվան Գառնիկիչին գոհացնելու համար, իսկ մնացած հարցերը հընթացս կորոշվեն:
Հոդվածն ամբողջությամբ՝ կարդացեք «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:








































