Thursday, 25 06 2026
ԱՄՆ֊Իրան համաձայնության ֆոնին վերափոխվում է Արաբական աշխարհը. նոր ճարտարապետություն է ձևավորվում
Ռուսաստանն իր քայլերով Հայաստանին դրդում է միաբևեռ արտաքին քաղաքականության
Նոր Ազդակ Թուրքիայից Երևանին և Բաքվին. Անկարան վերջնական խաղաղություն է ուզում
Ղալիբաֆը սահմանեց․ Ադրբեջանը Իրանի բարեկամն է
Պարեկներն ու համայնքային ոստիկանները թմրանյութ պահելու և օգտագործելու հերթական դեպքերն են բացահայտել
«Փոքրիկ քայլ» միջազգային մրցույթ-փառատոնում անշուշտ կլինեն հաղթողներ, սակայն պարտվողներ չեն լինելու. Դանիել Դանիելյան
ՀՀ-ի և ՕՊԵԿ-ի Միջազգային զարգացման հիմնադրամի միջև ստորագրվել է «Հայաստանի տնտեսական վերափոխման ծրագիր» բյուջետային աջակցության վարկային համաձայնագիրը
Ռոբերտ Աբիսողոմոնյանի և Խոնդկեր Թալայի հանդիպմանը անդրադարձ է եղել ՄԱԿ80 նախաձեռնության շրջանակներում նախատեսվող բարեփոխումներին
Կանցկացվի Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Երևանի բաց առաջնություն միջազգային հուշամրցաշար
Խցանման դեպքում խաչմերուկ մուտք գործելը կառաջացնի տուգանք և միավորի կորուստ
Քննարկվել է սոցիալական տաքսի ծառայության ծրագրի երկրորդ փուլի իրականացումը
23:15
Ռոնալդուն դարձավ առաջին ֆուտբոլիստը, որը գոլ է խփել Աշխարհի 6 առաջնություններում
Բարեփոխման հերթական փուլն է տեղի ունենում․ ՀՀ վարչապետ
Դարի գողություն․ Սանկտ Պետերբուրգի բանկի երկու աշխատակից կասկածվում է 2 մլրդ ռուբլու գողության մեջ
Հունիսի 29-ից կփակվի Արին Բերդ փողոցի մի հատվածի երթևեկությունը
ՆԱՏՕ-ի ազդեցությունը տարածվում է նաև Հայաստանում․ Մեդվեդև
Հայաստան-Ադրբեջան հակասությունները պահպանվում են. միջպետական նորմալացումը կայանում է, հաշտեցումը՝ ոչ
Կասեցվել է «ԴԻԼԻ» ընկերության արտադրական գործունեությունը
Մանղալ կդնեն, Իսպիրյանը կերգի, իրենք կհառաչեն. այդպիսով կավարտվի ընդդիմության «փողոցային պայքարը»
21:30
Սարսափելի դեպք. մոդելի մարմինը հայտնաբերվել է ճամպրուկում, կասկածյալները՝ փախուստի մեջ
Դատական մաֆիա է գործում, որի դեմ պետք է պայքարել. «եռագլուխը» նստելու է շատ շուտով և շատ արագ
Ադրբեջանի ԱԳՆ-ն կրկին քննդատել է Փարիզին՝ հայամետ դիրքավորման համար
Ալիևը Միացյալ Նահանգների դեմ Իրանի «հաղթանակը» ողջունել է
20:50
Ֆրանսիայում գրանցվել է Էբոլա վիրուսով վարակման առաջին դեպքը
Քննարկվել են Հայաստանի էներգետիկ քաղաքականությանն առնչվող մի շարք հարցեր
20:30
Կիրիենկոյի մտերիմը կնշանակվի Աբխազիայում ՌԴ դեսպան
Ավետիք Չալաբյանը 2 ամսով կալանավորվեց
20:10
Արգենտինան պահանջում է արգելել ալիմենտ չվճարող ծնողներին ներկա գտնվել ԱԱ-2026-ի խաղերին
Սեդա Սաֆարյանի՝ գործին մասնակցության անհնարինության մասին որոշումը չի ընդունվել
19:50
ՀԱՊԿ բարձրագույն ղեկավարությունը մանրամասն կքննարկի Հայաստանի անդամակցության հեռանկարը

Գիտնականները լուռ են․ գիտության ֆինանսավորման ավելացում չեն պահանջում, կառավարությունից ակնկալիք չկա

Վեց տարի առաջ այս օրերին գիտնականները պահանջում էին գիտության ֆինանսավորման ավելացում, պահանջում էին նաև այն ժամանակվա վարչապետ Տիգրան Սարգսյանի հրաժարականը: «Պահանջում ենք գիտության ֆինանսավորման ավելացում» քաղաքացիական նախաձեռնության անդամները նշում էին, որ գիտության ֆինանսավորումը պետք է կազմի ՀՆԱ-ի 2%-ը, մինչդեռ գիտության ֆինանսավորումը կազմում է ՀՆԱ-ի 0․2%-ը: Գիտության ֆինանսավորման ավելացում տեղի չունեցավ: ՀԵՀ Ծաղկաձորի երիտասարդական կենտրոնում ընթացող եռօրյա «ՀՀ-ում գիտության ֆինանսավորման ավելացման և ֆինանսավորման ուղիների դիվերսիֆիկացիայի հնարավոր ուղիները» սեմինար-քննարկման ընթացքում Ծաղկաձոր այցելած Սերժ Սարգսյանը երիտասարդ գիտնականներին խոստացավ. «Ես միայն մի բան կարող եմ ասել, որ մեր հանդիպման արդյունքում ես կգտնեմ մարդիկ, որոնք կստեղծեն երիտասարդ գիտնականների համար մի ֆոնդ, դուք փորձեք այդ ֆոնդը կառավարել և դրանով ուրիշներին օրինակ ցույց տալ: Երբ լավ կկառավարեք, այն ժամանակ ֆոնդեր կավելացնենք, և այդ ժամանակ ձեր կառավարման շրջանակներն էլ կավելացնենք»: Ավելի ուշ, երիտասարդ գիտնականներին ֆինանսական աջակցության համար ստեղծված հիմնադրամներից մեկի միջոցով 100 միլիոն դրամ հատկացրեց:

Գիտության ֆինանսավորումը տարեցտարի նվազում է. 2017-ին հաստատված բյուջեով հատկացվել է 14․3 մլրդ դրամ, իսկ առաջիկա 3 տարիներին կհատկացվի տարեկան 13․3-ական մլրդ դրամ: Չնայած կրթության և գիտությանը հատկացվող գումարների նվազմանը՝ գիտնականներն այլևս չեն պայքարում, ինչպես իրենք են ասում՝ իմաստ չկա, քանի որ արդյունք չի տալիս:

Այն ժամանակ գիտության ֆինանսավորման համար ակտիվ պայքարողներից  ՀՀ ԳԱԱ Վիկտոր Համբարձումյանի անվան Բյուրականի աստղադիտարանի տնօրեն Արեգ Միքայելյանը խնդիրը անձերով չի  պայմանավորում, այլ նշում է, որ սա ընդհանուր մոտեցում է, և ամբողջ երկրի քաղաքականությունը պետք է դառնա: Ըստ նրա՝ գիտնականներն այս անգամ դուրս չեկան պայքարի, քանի որ ունեին փորձ: Վարչապետի փոփոխություն էլ չեն պահանջում, բողոք չկա, քանի որ արդյունք չկա, բողոքելը որևէ արդյունքի չբերեց:

«Ալիք էր, որ մի պահ բարձրացավ, և քանի որ առանձնապես լուրջ արձագանք չեղավ, և հիմա նորից նույնը պնդել՝ իմանալով, որ արդյունք չի ունենա, դրա համար էլ գիտնականներն այդ քայլը չեն անում»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Արեգ Միքայելյանը՝ այսպես հիմնավորելով գիտությանը հատկացվող միջոցների նվազման վերաբերյալ գիտնականների լռությունը:

Որպես արդյունք՝ այն ժամանակ նշվում է գիտնականների աջակցության հիմնադրամի ստեղծումը: Արեգ Միքայելյանը ասում է, որ այդ պայքարի ալիքի հետևանք էր, բայց որոշվել էր դրանից առաջ. «Տարեկան 200 միլիոն դրամը վատ չէ, բայց շատ չնչին ավելացում է, եթե դիտարկում ենք ամբողջ գիտության ֆինանսավորումը (14 միլիարդ)՝ այդ 200 միլիոնը չի կարող էական նշանակություն ունենալ: Այն ժամանակ մենք առաջարկում էինք եռապատկել, քառապատկել գիտության բյուջեն, որպեսզի հասնենք քաղաքակիրթ երկրների գիտության բյուջեին, որը ՀՆԱ-ի 1 տոկոսն է կազմում, և մեզ մոտ այդ տեսակետից  տխուր վիճակ է»,- ասաց նա՝ հավելելով, որ մեր գիտնականներն աստիճանաբար սովորում են իրենց ուժերով միջազգային դրամաշնորհներից օգտվել: Բացի այդ, «Հորիզոն 2020»-ը կա, որտեղ կենտրոնացված են ԵՄ երկրների ամբողջ գիտության և նորարարություններին տրվող բյուջեն և պետք է դրան լուրջ վերաբերել: Մենք կարող ենք փոքր ներդրումներ անել և տասնապատիկ անգամ շահել, եթե լավ ծրագրեր լինեն»,- ասաց Արեգ Միքայելյանը:

Ֆունդամենտալ գիտության ֆինասնավորումը, նրա խոսքերով, նվազել է, առանձնապես տրամադրված չեն ֆինանսավորել, առաջարկում են գիտությունը ծառայեցնել առևտրայնացմանը, որ գիտությունը գումար բերի, բայց մյուս կողմից պետք է  հասկանալ, որ յուրաքանչյուր երկրում, հատկապես այդ գործունեության համար պատրաստած մասնագետներ կան, սովորական գիտնականը պատրաստ չէ իր «ապրանքը» տանի վաճառի, պետք է  միջոցառումներ ձեռնարկվեն գիտության  և բիզնեսի միջև կամուրջ ստեղծելու համար:

ԳԱԱ երիտասարդ գիտնականների խորհրդի նախագահ, ՀՀ նախագահի հովանու ներքո իրականացվող Երիտասարդ գիտնականների աջակցության ծրագրի ղեկավար մարմնի անդամ Գևորգ Վարդանյանն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց, որ ֆինանսավորման ավելացումը չպետք է ինքնանպատակ լինի. «Ենթադրենք տասն անգամ ավելացնում են աշխատավարձերը, ինչը շատ կարևոր է սոցիալական վիճակի բարելաման համար, դրանից սակայն ՕԳԳ-ն չի բարձրանա պատճառահետևանքային կապով, քանի որ այսօր ունենք ժամանակին հարիր նյութակառուցվածքի բացակայություն, ինչը բավականին մեծ ներդրում է պահանջում: Եթե դու զբաղվում ես կիրառական գիտությամբ, դու պետք է ունենաս ժամանակակից սարքավորումներ, ինչը մեզ մոտ բավականին կաղում է»,- ասաց նա:

Վերջին հինգ տարիներին Գևորգ Վարդանյանը նկատում է երիտասարդ գիտնականներին աջակցելու քայլեր. «Հիմնադրամի գումարները որոշակի միջոց են, որպեսզի երիտասարդ գիտնականը կարողանա ինչ-որ օժանդակություն, իհարկե սա այն օժանդակությունը չի, որ ամեն հարց լուծում է, բայց որոշակի միջոց է, որպեսզի երիտասարդ գիտնականը կարողանա իր գիտական գործունեությունը կազմակերպել, և նաև գիտաժողովներին մասնակցել: Մենք կարողանանք հասնել նրան, որ մտնի «երիտասարդ գիտնական» հասկացությունը: Երիտասարդ գիտնականները վաղը  պետք է կազմեն միջին սերունդը, որը պետք է կրթի երիտասարդին, որ մտնի գիտություն և զբաղվի գիտությամբ, իսկ այդ բացն այսօր կա, չունենք միջին սերնդի գիտնականներ և այսօր ամեն ինչ պետք է արվի, որ երիտասարդ գիտնականը չգնա երկրից, որ վաղն էլ միջին սերնդի կարիք չունենանք»,- հավելեց Գևորգ Վարդանյանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում