Ջեսիկա Ալբան դարձել է West East ամսագրի նոր համարի հերոսուհին: Հրատարակչությանը տված հարցազրույցում 32-ամյա դերասանուհին, գործարար կինը և երկու երեխաների մայրը պատմել է, թե ինչպես է իրեն հաջողվում կյանքում հավասարակշռություն պահել: Նա ասել է, որ երբեմն հարկավոր է փոխզիջումների գնալ, սակայն չի մասնավորեցրել, թե ինչ փոխզիջումների մասին է խոսքը: Հնարավոր է՝ նա խոսել է իր դերասանական կարիերայի մասին, որտեղ արդեն երկու տարի լռություն է տիրում:
Հիշեցնենք, որ 2014 թ. Ալբան կմասնակցի առնվազն չորս հեռուստատեսային և կինոնախագծերում:
Այժմ առաջարկում ենք վայելել ֆոտոշարքը, որտեղ Ալբան ներկայացել է նուար ֆիլմերի հերոսուհու կերպարով:









































