Thursday, 25 06 2026
ԱՄՆ֊Իրան համաձայնության ֆոնին վերափոխվում է Արաբական աշխարհը. նոր ճարտարապետություն է ձևավորվում
Ռուսաստանն իր քայլերով Հայաստանին դրդում է միաբևեռ արտաքին քաղաքականության
Նոր Ազդակ Թուրքիայից Երևանին և Բաքվին. Անկարան վերջնական խաղաղություն է ուզում
Ղալիբաֆը սահմանեց․ Ադրբեջանը Իրանի բարեկամն է
Պարեկներն ու համայնքային ոստիկանները թմրանյութ պահելու և օգտագործելու հերթական դեպքերն են բացահայտել
«Փոքրիկ քայլ» միջազգային մրցույթ-փառատոնում անշուշտ կլինեն հաղթողներ, սակայն պարտվողներ չեն լինելու. Դանիել Դանիելյան
ՀՀ-ի և ՕՊԵԿ-ի Միջազգային զարգացման հիմնադրամի միջև ստորագրվել է «Հայաստանի տնտեսական վերափոխման ծրագիր» բյուջետային աջակցության վարկային համաձայնագիրը
Ռոբերտ Աբիսողոմոնյանի և Խոնդկեր Թալայի հանդիպմանը անդրադարձ է եղել ՄԱԿ80 նախաձեռնության շրջանակներում նախատեսվող բարեփոխումներին
Կանցկացվի Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Երևանի բաց առաջնություն միջազգային հուշամրցաշար
Խցանման դեպքում խաչմերուկ մուտք գործելը կառաջացնի տուգանք և միավորի կորուստ
Քննարկվել է սոցիալական տաքսի ծառայության ծրագրի երկրորդ փուլի իրականացումը
23:15
Ռոնալդուն դարձավ առաջին ֆուտբոլիստը, որը գոլ է խփել Աշխարհի 6 առաջնություններում
Բարեփոխման հերթական փուլն է տեղի ունենում․ ՀՀ վարչապետ
Դարի գողություն․ Սանկտ Պետերբուրգի բանկի երկու աշխատակից կասկածվում է 2 մլրդ ռուբլու գողության մեջ
Հունիսի 29-ից կփակվի Արին Բերդ փողոցի մի հատվածի երթևեկությունը
ՆԱՏՕ-ի ազդեցությունը տարածվում է նաև Հայաստանում․ Մեդվեդև
Հայաստան-Ադրբեջան հակասությունները պահպանվում են. միջպետական նորմալացումը կայանում է, հաշտեցումը՝ ոչ
Կասեցվել է «ԴԻԼԻ» ընկերության արտադրական գործունեությունը
Մանղալ կդնեն, Իսպիրյանը կերգի, իրենք կհառաչեն. այդպիսով կավարտվի ընդդիմության «փողոցային պայքարը»
21:30
Սարսափելի դեպք. մոդելի մարմինը հայտնաբերվել է ճամպրուկում, կասկածյալները՝ փախուստի մեջ
Դատական մաֆիա է գործում, որի դեմ պետք է պայքարել. «եռագլուխը» նստելու է շատ շուտով և շատ արագ
Ադրբեջանի ԱԳՆ-ն կրկին քննդատել է Փարիզին՝ հայամետ դիրքավորման համար
Ալիևը Միացյալ Նահանգների դեմ Իրանի «հաղթանակը» ողջունել է
20:50
Ֆրանսիայում գրանցվել է Էբոլա վիրուսով վարակման առաջին դեպքը
Քննարկվել են Հայաստանի էներգետիկ քաղաքականությանն առնչվող մի շարք հարցեր
20:30
Կիրիենկոյի մտերիմը կնշանակվի Աբխազիայում ՌԴ դեսպան
Ավետիք Չալաբյանը 2 ամսով կալանավորվեց
20:10
Արգենտինան պահանջում է արգելել ալիմենտ չվճարող ծնողներին ներկա գտնվել ԱԱ-2026-ի խաղերին
Սեդա Սաֆարյանի՝ գործին մասնակցության անհնարինության մասին որոշումը չի ընդունվել
19:50
ՀԱՊԿ բարձրագույն ղեկավարությունը մանրամասն կքննարկի Հայաստանի անդամակցության հեռանկարը

Թրամփի վարչակարգը սկսում է հետաքրքրվել Հրվ. Կովկասով. հուսով ենք՝ դրական զարգացումների ականատեսը կլինենք

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Ազգային ժողովի նախկին պատգամավոր Թևան Պողոսյանը։

– Պարոն Պողոսյան, Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Հոգլանդի հայտարարությանը հետևեց Հայաստանում ԱՄՆ դեսպանի հարցազրույցը և ուշագրավ հայտարարությունն այն մասին, որ Միացյալ Նահանգներն ուզում է գործիքներ տալ Հայաստանին ինքնիշխան որոշումներ կայացնելու համար։ Ըստ Ձեզ, ինչո՞ւ պետք է Թրամփի վարչակարգի համար կարևոր լինի Հայաստանը։

– Ես կցանկանայի հարցին երկկողմանի նայել։ Ինչո՞ւ է ԱՄՆ 47 նահանգ ճանաչում Հայոց ցեղասպանությունը, իսկ ԱՄՆ-ն ոչ։ Ասում են՝ այո՛, եղել է ցեղասպանություն, բայց այլ շահերից ելնելով չենք կարողանում ճանաչել։ Այլ շահերը ո՞րն է, Թուրքիայի՞ց են վախենում։ Ինչո՞ւ Ֆրանսիան չի վախենում, Ռուսատսանը չի վախենում, Բելգիան չի վախենում, Հոլանդիան, Չեխիան, Լեհաստանը չեն վախենում, իսկ գերտերություն ԱՄՆ-ը վախենում է։ Պարոն Միլսի ասածը վերաբերում է ցանկացած երկրի, ես կողմ եմ, որպեսզի ոչ միայն Հայաստանը սուվերեն որոշում կայացնող լինի՝ այլ ցանկացած երկիր, նույն Վրաստանը, Իրանը։ Բայց ինչ ենք պատկերացնում սուվերեն որոշում կայացնել ասելով՝ ամեն երկիր առաջնորդվում է սեփական շահերով։ Մեկը կարող է գերհզոր երկիր լինել, շատ այլընտրանքներ ունենալ, կարողանա իր առավելությունները ծանրութեթև անել, իսկ Հայաստանը տարածաշրջանային շատ խնդիրներ հաշվի առնի, բայց դա չի նշանակում, որ Հայաստանը սուվերեն երկիր չէ կամ չի կարող սուվերեն որոշումներ կայացնել, մակարդակն այն չէ։ Դրա հետ միասին ԱՄՆ դեսպանն իր հարցարզույցի հաջորդ նախադասության մեջ ասում է՝ մենք շատ ուրախ ենք, որ Հայաստանը կարողանում է ճիշտ բալանսավորել իր արտաքին քաղաքականությունը, մասնակցում է ՆԱՏՕ-ի զորավարժություններին՝ դրա հետ միասին մասնակցելով ՀԱՊԿ զորավարժություններին։ Ուզում եմ ասել, որ բառի մեջ պետք չէ խնդիրներ փնտրել։ Եթե Միացյալ Նահանգները որոշել է օգտակար լինի, որ Հայաստանի այլընտրանքները շատանան ու Հայաստանն ավելի հզորնա, որ սուվերենության ընկալումն աշխարհում բարձրանա՝ դա այլ մոտեցում է։ Ես ուրախ եմ դրա համար և ուրախ եմ, որ Միացյալ Նահանգները փորձում է օժանդակել այս առումով։ Սկզբում հումանիտար օգնություն են ցույց տվել, դրանից հետո տեխնիկական, հուսով եմ՝ շուտով համատեղ ներդրումային ծրագրեր կլինեն։ Ես շատ ուրախ կլինեմ, որովհետև իրենց օգնությունն իսկապես նոր մակարդակի կբերի մեր հարաբերություններն ու մեր ներքին ինստիտուտների զարգացումը։ Մենք գիտենք, որ ամերիկյան կազմակերպությունները չեն հանդուրժում կոռուպցիան, ինչը նշանակում է, որ իրենց հետ միասին կարող ենք պայքարել և նոր մակարդակի բերել կոռուպցիոն պայքարը և շատ ուրախ կլինեմ, որ Հայաստանը չհամարվի կոռումպացված երկիր կամ այդպիսի բարձր մակարդակ չունենա։ Եթե նպաստեն, որ զարգանա մեր արդարադատոթյան մակարդակը, մենք ունենանք ավելի արդար դատական համակարգ ու վստահելի դատական իշխանություն՝ դա միայն օժանդակություն կլինի, և մենք պետք է շնորհակալ լինենք դրա համար։

– Կարծում եք՝ Թրամփի վարչակարգի համար Հայաստանը, Հարավային Կովկասը իսկապե՞ս կարևոր են, և մենք այս առումով համագործակցության առաջընթաց կտեսնե՞նք , թե՞ Փենսի այցը Վրաստան նման դրական հեռանկարներ չի խոստանում։

– Ես նաև նախընտրական փուլում եմ ասել, որ Ամերիկայի Միացյալ Նահանգներն այնպիսի երկիր է, որտեղ համակարգերն են աշխատում և պարզապես այնպիսի իրավիճակ չի լինելու, որտեղ որևէ անձի գալով, համակարգի փոփոխության ականատես կլինենք։ Թրամփը եկավ այնպես, որ համակարգին մարտահրավեր նետեց, դարձավ նախագահ, փորձում է շատ բաներ փոխել, բայց դրա հետ զուգահեռ համակարգն է աշխատում և աշխատում է բխելով Միացյալ Նահանգների շահերից։ Հարավային Կովկասում և մեր տարածաշրջանում Միացյալ Նահանգներն ունեն մեծ շահեր։ Այնպես որ, ուշ թե շուտ, մենք կանգնելու ենք իրենց դաշտում և հասկանալի է, որ ԱՄՆ փոխնախագահի այցը Վրաստան շատ կարևոր է այս կոնտեքստում։ Այն թուղթը, որ դրել են իր առջև, ոչ միայն Վրաստանին էր առնչվում, այլ անմիջական առնչություն ուներ ամբողջ տարածաշրջանի հետ, որտեղ կա և Հայաստանը, Ադրբեջանը և նաև չճանաչված Արցախի Հանրապետությունը։ Հոգլանդն ասում է, որ Մինսկի խմբի նոր համանախագահի հետ երկար ժամանակ աշխատում են, որ փոխանցումը ճիշտ լինի՝ շատ ճիշտ քայլ է և նշանակում է, որ մարդու թեկնածությունը շուտ էին որոշել և ժամանակ տվել, որ պատրաստվի։Այսինքն՝ այնպես չէ, որ որոշում են, թե ով լինի, հետո այդ մարդը գալիս ու ասում է՝ ինձ 100 օր ժամանակ տվեք, որպեսզի հարցերին ծանոթանամ ու գնամ սովորեմ։ Իրենք նախօրոք են պատրաստվում։ Եվ Հոգլանդի հայտարարությունների շարքը և հարգարժան պարոն Միլսի այստեղի հարցազրույցը խոսում են այն մասին, որ իսկապես այս տարածաշրջանում սկսվել է Թրամփի վարչակարգի հետարքրքրությունը, և ես հույս ունեմ, որ մենք այս առումով դրանց զարգացումների ականատեսը կլինենք։

– Հոգլանդի վերջին հայտարարությունը դիտարկո՞ւմ եք նաև այն կոնտեքստում, որ Սոչիում գտնվող Սարգսյանին և նաև Պուտինին հիշեցում արվեց, որ Միացյալ Նահանգները Ղարաբաղյան հակամարտությունից չի հրաժարվում և թույլ չի տա, որ Մոսկվան դրա կարգավորմամբ միայնակ զբաղվի։

– Ես արդեն դրա մասին առիթ ունեցել եմ խոսել։ Հայտարարությունն արվեց Պուտին-Սարգսյան հանդիպման օրը և, ըստ էության, ԱՄՆ-ի կողմից հիշեցվեց, որ հակամարտության կարգավորման մեջ կա նաև Միացյալ Նահանգները։ Այսինքն՝ ևս մեկ անգամ շեշտվեց, որ այդ հակամարտության մեջ որևէ մեկը չունի մոնոպոլ դերակատարում։ Խնդրի լուծման բանալին գտնվում է Արցախում, և եթե որևէ մեկը ցանկանում է լուծել խնդիրը, ապա պետք է աշխատի Արցախի հետ։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում