Բրիտանիան մինչ այժմ չի կարողանում ուշքի գալ անցած ամռանը տեղի ունեցած ուրախ իրադարձությունից, երբ Քեթրինն ու արքայազն Ուիլյամը որդի ունեցան: Սակայն այժմ թագավորական ընտանիքի երկրպագուները կրկին անհանգստացած են. Քեմբրիջի դքսուհին կրկին մտածում է երեխա ունենալու մասի՞ն:
Այս լուրերի առիթ է հանդիսացել այն հանգամանքը, որ Քենսինգթոնի պալատում, որտեղ ապրում են ամուսինները, երկու մանկական սենյակներ են պատրաստվել: Ոչ մեծ տարիքային տարբերություն ունեցող երեխաները հաճույքով սենյակներից մեկը կկիսեին ցերեկային ժամերին, իսկ գիշերն ամեն մեկը կքներ իր սենյակում:
Դրանից բացի, տեղեկություններն այն մասին, թե անգլիական ամենաքննարկվող ընտանիքում շուտով կրկին երեխա է սպասվում, հնչում են որոշ արևմտյան ԶԼՄ-ների կողմից, որոնք էլ վկայակոչում են պալատին մոտ գտնվող աղբյուրները:
Ինչևէ, ով գիտե, հնարավոր է՝ մոտ ժամանակներս երիտասարդ ծնողները կրկին ուրախացնեն հարազատներին և երկրպագուներին Քեթրինի հղիության մասին լուրով:









































