Լոնդոնի «Արսենալ»-ի նորեկ Մեսութ Օզիլը կամաց-կամաց հարմարվում է Անգլիայի մայրաքաղաքի կյանքին:
Օզիլն ու նրա ընկերուհին` երգչուհի Մենդի Կապրիստոն, Լոնդոնի Չելսի էլիտար թաղամասում վարձակալել են մի շքեղ, 6 սենյականոց առանձնատուն, որի ամսեկան վարձակալական վճարը 8 հազար ֆունտ է:
Այդ թաղամասում բնակվում կամ ժամանակին բնակվել են այնպիսի հայտնի մարդիկ, ինչպիսիք են Մադոնան, Հյու Գրանտը, Միկ Ջագերը, Գվինեթ Փելթրոուն ու Քեյլի Մինոուգը:









































