Texas Armoring Corporation ընկերությունը հայտարարել է, որ Mercedes G63 AMG 6X6 մոդելին փամփուշտներն այլևս չեն կարող վնասել: 6 անիվանի այս մեքենան թողարկվել էր անցյալ տարի: Այն ունի 544 ձիաուժ հզորություն, արժեքը սկսվում է 610 հազար դոլարից: Այս մասին տեղեկացնում է Lixurylaunches.com կայքը:
Իսկ դրա զրահապատ մոդելն օրիգինալից թանկ է ավելի քան 2 անգամ: Այն արժե 1.35 մլն դոլար: Ավտոմեքենան կարող է դիմակայել AK-47 և M-6 փամփուշտներով կրակոցներին: Այն կշռում է 5 տոննա:









































