Գերմանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Յոահիմ Լյովը հայտնել է այն 22 խաղացողների անունները, ովքեր հրավիրվել են հավաքական Իռլանդիայի ու Շվեդիայի հավաքականների դեմ առաջիկա խաղերին մասնակցելու համար:
Հայտացուցակն այս տեսքն ունի.
Դարպասապահներ` Նոյեր («Բավարիա»), Ադլեր («Համբուրգ»), Ցիլեր («Հանովեր»)
Պաշտպաններ` Ժերոմ Բոատենգ, Ֆիլիպ Լամ (երկուսն էլ՝ «Բավարիա»), Հյովեդես («Շալկե»), Հյումելս («Բորուսիա»), Յանսեն («Համբուրգ»), Մերտեսակեր («Արսենալ»)
Կիսապաշտպաններ` Լարս Բենդեր, Սիդնեյ Սեմ (երկուսն էլ՝ «Բայեր»), Սվեն Բենդեր, Մարկո Ռոյս (երկուսն էլ՝ «Բորուսիա»), Դրաքսլեր («Շալկե»), Խեդիրա («Ռեալ»), Կրոս, Մյուլլեր, Գյոտցե, Շվայնշտայգեր (չորսն էլ՝ «Բավարիա»), Օզիլ («Արսենալ»), Շյուրլե («Չելսի»)
Հարձակվող` Կրուզե («Բորուսիա Մյունխենգլադբախ»)









































