Հայաստանը հանդիսանում է հետխորհրդային տարածքի բոլոր հանրապետությունների շրջանում ներգաղթյալների համար ամենահյուրընկալ երկիրը՝ վկայում են Gallup միջազգային սոցիոլոգիական ծառայության հետազոտության տվյալները։
Հետազոտության արդյունքները ցույց են տվել, որ Հայաստանում ներգաղթյալների ընդունման ինդեքսը կազմում է 5.78 միավոր, ինչն ավելի բարձր է, քան այլ հետխորհրդային երկրներում՝ նշվում է Gallup-ի կայքում։
5.36 միավորով երկրորդ տեղում է Թուրքմենստանը, երրորդում՝ Ուզբեկստանը՝ 4.9 ինդեքսով։
Լիտվան (2.72), Ռուսաստանը (2.6) և Լատվիան (2.04) ամենաանհյուրընկալ երկրներն են ներգաղթյալների համար։
Համաշխարհային վարկանիշը գլխավորել են Իսլանդիան (8.26), Նոր Զելանդիան (8.25) և Ռուանդան (8.16)։









































