Երբ մարդիկ չեն տեսնում դեմքերը, նրանք իրենց ծանոթներին ճանաչում են մարմնի կառուցվածքով: Դա պարզել են ամերիկացի գիտնականները, որոնց ուսումնասիրությունը հրապարակված է Psychological Science ամսագրում:
Միաժամանակ մարդիկ ուշադրություն չեն դարձնում, թե ինչպես են ճանաչում իրենց ծանոթ մարդուն՝ նայելով նրա դեմքի՞ն, թե՞ մարմնին:
Իրենց եզրակացությունները գիտնականները հաստատել են զանգվածային հետազոտություններով: