«Մանչեսթեր Յունայթեդ»-ի կիսապաշտպան Ռայան Գիգզը մեկնաբանել է թիմի անհաջող ելույթներն ընթացիկ մրցաշրջանի մեկնարկում:
«Սա մեր լավագույն մեկնարկը չէր, բայց դեռ ժամանակ ունենք և կարող ենք շտկել խաղը: Գիտենք մեր հնարավորությունները և գիտենք, որ լինում են վերելքներ ու վայրէջքներ: Հաջողությունները մեզ մոլորության մեջ չեն գցում: Նույնը կարող եմ ասել նաև անհաջողությունների դեպքում:
Մենք չեմպիոններ ենք և անցած մրցաշրջանում ապացուցեցինք մեր վարպետությունը: Սըր Ալեքսը հիանալի մարզիչ էր և հսկայական ազդեցություն ուներ թիմի վրա: Նրա կարիքը մենք միշտ զգալու ենք:
Բայց չեմ կարծում, որ ներկայիս անհաջողությունները կապված են նրա հեռանալու հետ: Չէ՞ որ ֆուտբոլիստներն ուղղակի չեն խաղում այնպես, ինչպես կարող են»,- հայտարարել է Գիգզը:









































