Saturday, 06 06 2026
Մաղթում եմ, որ բնության հանդեպ հոգատարությունն ու պատասխանատվությունը լինեն մեր հասարակության կարևորագույն արժեքներից մեկը․ ՇՄ նախարար
Տեսակցության եկած քաղաքացին գոտկատեղի հատվածում բջջային հեռախոս է թաքցրել
Գյումրիում գործող հրուշակեղենի արտադրամասի գործունեության կասեցումը վերացվել է
Քննարկվել են պրոբացիայի և քրեակատարողական ոլորտների բարեփոխումները
Հունաստանում Հայաստանի դեսպանն անդրադարձել է երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտում Հայաստանի կողմից իրականացվող բարեփոխումներին
Մի մրահոն աղջիկ տեսա Ռիալտոյի կամրջին․ Իսահակյանի տուն-թանգարանի այգում տեղադրվել է փայտյա քանդակ-նստարան
Հունիսի 6-ին և 7-ին մինչ 20։00-ն քարոզչություն իրականացնող ԶԼՄ-ները պատասխանատվության կենթարկվեն
23:50
Իրանը և ԱՄՆ-ն մոտ են միջուկային հարցի շուրջ շրջանակային փաստաթղթի համաձայնեցմանը. Գրոսի
Վստահ ենք՝ ընտրություններն անցկացնելու ենք ժողովրդավարական բարձր մակարդակով. նախագահ
Առայժմ իմաստ չեմ տեսնում հանդիպելու. Պուտինը մերժել է Զելենսկուն
Վրաստանի ՊԱԾ ղեկավարը պաշտոնական այցով գտնվում է Ադրբեջանում
Վիճաբանություն և վրաերթ Ներքին Չարբախում․ կա տուժած
Ադրբեջանը հերքել է CNN-ի հրապարակումը Իրանի դեմ գործողությունների համար իր տարածքն օգտագործելու վերաբերյալ
Մեկ օրում ոստիկանները բացահայտել են 150 հանցագործություն․ ՆԳՆ ոստիկանություն
22:50
ԱԷՄԳ-ն կարծում է, որ Իրանը չի փոխել բարձր հարստացված ուրանի պահման վայրը
Ալեն Սիմոնյանն ընդունել է ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի դիտորդական առաքելության պատվիրակությանը
22:30
Կիևը հաստատել է, որ Ռումինիայի ափերի մոտ ուկրաինական անօդաչու նավակ է պայթել
ԱԺ նախագահը Ֆրանկոֆոնիայի դիտորդների հետ քննարկել է ընտրական գործընթացները
22:10
Մակրոնը ողջունել է Զելենսկու բաց նամակը Պուտինին
22:00
Քրիստոնեական վերածնունդ Ամերիկայում․ ինչու են երիտասարդները վերադառնում եկեղեցի
21:50
Իրանում էլեկտրաէներգիայի ամենօրյա անջատումներ են
Հայաստանի դեմ ռուսական դիվերսիա է. քաղաքացին պիտի տեր կանգնի ընդդիմությանը
21:30
ՌԴ-ն Ուկրաինային է մեղադրել Ազովի ծովում հարձակման համար, կապի մեջ է Ադրբեջանի հետ
«Եռագլուխը» և Թաթոյանը, չունենալով սեփական օրակարգ, սպասարկում են ՖՍԲ-ի պատերազմի օրակարգը
21:09
Իրանի նոր գերագույն առաջնորդն առաջին անգամ համաներում է հայտարարել
Ուկրաինան Ազովի ծովում «ադրբեջանական» երկու բեռնանավ է ոչնչացրել․ Բաքուն ներգրավված է Ռուսաստան-Թուրքիա ապօրինի գործարքներում
20:50
Ռուսաստանը և Ուկրաինան գերիների փոխանակում են կատարել «185-ը 185-ի դիմաց» բանաձևով
Տրվել է դեղի հետկանչի կարգադրագիր
20:30
Ուկրաինայի ԶՈւ-ից հայտնել են են Ազովի ծովում նավերին հարվածների մասին
Պարզաբանում․ հաշվառումների վերաբերյալ ահազանգերի մասին

ՀՀԿ-ի ընդերքը եռում է

Ըստ ամենայնի, Ստրասբուրգում Զարուհի Փոստանջյանի հնչեցրած հարցը բավական լուրջ հետևանքներ կունենա ՀՀԿ-ում: Առաջին հայացքից զուտ սկանդալային հարցի ՀՀԿ-ական արձագանքները դառնում են շատ հետաքրքիր: ՀՀԿ-ական Սամվել Նիկոյանը հայտարարել է, որ հաշվի առնելով Զարուհու անկանխատեսելի վարքը, նրան չպետք է հարց տալու իրավունք տրվեր: Իսկ ինչպես գիտենք, հարց տալու իրավունքը Զարուհուն զիջել է ՀՀԿ-ական Արփինե Հովհաննիսյանը, որը ԵԽԽՎ մշտական անդամ է: Զարուհի Փոստանջյանը ոչ մշտական անդամ է:

Հայաստանում ԵԽԽՎ պատվիրակության նախագահը ՀՀԿ-ական Դավիթ Հարությունյանն է, որը ևս իրավասություն ուներ, այսպես ասած, կանխարգելելու Զարուհու հարցը, առնվազն լրջորեն խոչընդոտելու: Եվ ահա, Սամվել Նիկոյանը պատասխանատվությունը դնում է ՀՀԿ-ականների վրա` հայտարարելով, թե Զարուհուն ինչ ասես, ՀՀԿ-ականները պետք է պատասխանատվություն ստանձնեն, և կուսակցությունը գնահատական պետք է տա: Պետք է նկատել, որ սա բավական հանդուգն հայտարարություն է` հատկապես եթե հաշվի առնենք այն, որ հնչում է ՀՀԿ-ի երևի թե ամենազգույշ և այսպես ասած վախվորած պատգամավորներից մեկի՝ Սամվել Նիկոյանի շուրթերից: Եվ ուրեմն, եթե Նիկոյանն է նման հստակ և ըստ էության բավական կոշտ գնահատական տալիս իրավիճակին,- իր կուսակիցների համար կոշտ,- ապա ՀՀԿ-ի ներսում Զարուհու հարցն իսկապես լուրջ ալեկոծություններ առաջ բերել է:

Ամենայն հավանականությամբ հենց այս կոնտեքստում էր նաև ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի որոշումը՝ նախաձեռնել Զարուհի Փոստանջյանին պատվիրակության անդամությունից զրկելու գործընթաց: Բանն այն է, որ տակառներն ակնհայտորեն գլորվում են Հովիկ Աբրահամյանի ուղղությամբ, քանի որ բոլորին է հայտնի, որ Արփինե Հովհաննիսյանը ՀՀԿ ցուցակի Հովիկ Աբրահամյանի հովանավորյալներից է: Իսկ ո՞վ է Սամվել Նիկոյանը: Սամվել Նիկոյանը, բոլորն են հիշում, որ զբաղեցրել էր Հովիկ Աբրահամյանի տեղը՝ երբ նա հրաժարական տվեց ԱԺ նախագահի պաշտոնից` պատճառաբանելով, որ գլխավորելու է ՀՀԿ-ի նախընտրական շտաբը: Թեև, օրինակ, խորհրդարանական ընտրություններում նույն բանն անելու համար Հովիկ Աբրահամյանը հրաժարական, չգիտես ինչու, չտվեց: Իսկ սա նշանակում է, որ առաջին դեպքում պատճառները ամենայն հավանականությամբ լիովին այլ էին և կապ չունեին շտաբը գլխավորելու հետ:

Եվ ուրեմն` Սամվել Նիկոյանը Աբրահամյանի փոխարեն դարձավ ԱԺ նախագահ, իսկ մամուլում հայտնվեցին տեղեկություններ, որ Նիկոյանին էլ հովանավորում է վարչապետ Տիգրան Սարգսյանը, որը Հովիկ Աբրահամյանի ներիշխանական մրցակիցներից է՝ Տիգրան Սարգսյանը նշանակվեց մի պաշտոնի, որը գրեթե իր գրպանում էր համարում Աբրահամյանը՝ վարչապետ, որը Աբրահամյանի համար միշտ եղել է բաղձալի պաշտոն: Սակայն Աբրահամյանը ոչ միայն վարչապետի պաշտոնին չհասավ, այլ ըստ էության ԱԺ նախագահի պաշտոնն էլ զիջեց Տիգրան Սարգսյանի հովանավորյալին: Իհարկե, հետո Աբրահամյանը այս դիրքերը հետ բերեց, սակայն ինչպես երևում է, այստեղ կրքերն ու հիշողությունները կողմերի մոտ դեռ թարմ են, և Սամվել Նիկոյանի հայտարարությունները վկայում են հենց սրա մասին:

Խոսելով կուսակցության պատասխանատվության և գնահատականի մասին` Նիկոյանն, ըստ էության, ակնարկում է հենց Հովիկ Աբրահամյանի պատասխանատվության և նրա քայլերին գնահատական տալու անհրաժեշտության մասին: Թե ինչով կպատասխանի ԱԺ նախագահը` երևի դեռ կերևա, քանի որ Զարուհի Փոստանջյանին ԵԽԽՎ-ի հայաստանյան պատվիրակությունից հեռացնելը իրավիճակը չի փրկի. ի վերջո, եղածը եղած է, Զարուհի Փոստանջյանին թույլ են տվել «ջինը բաց թողնել շշից», և հիմա նրան հեռացնելը այլևս նույնիսկ սրտի մխիթարանք էլ չի կարող լինել Սերժ Սարգսյանի առաջ, որը հույս ուներ Ստրասբուրգի ելույթը հարթ անցկացնել և ինչ-որ տեղ վերականգնել Մաքսային միությունից հետո ՙմաքսազերծված՚ վարկանիշը:

Այնպես որ, եթե ՀՀԿ ներսում սկսվել են նման բացահայտ գրոհներ, ԱԺ նախագահին հավանաբար հարկ կլինի դրանց հակազդել շատ ավելի գործնական և առարկայական քայլերով, քան Զարուհի Փոստանջյանին հեռացնելը: Ունի՞ Հովիկ Աբրահամյանը կատարելու նման քայլեր` ցույց կտա ժամանակը: Հնարավոր քայլերի շրջանակ նա, իհարկե, ունի, ընդ որում` չափազանց լայն շրջանակ: Ի վերջո, պետք չէ մոռանալ, որ Սամվել Նիկոյանը եղել է Մարտի 1-ի հանձնաժողովի նախագահը, իսկ դա մի թեմա է, որի շուրջ Հովիկ Աբրահամյանն ունի ընդդիմության հետ որոշակի համագործակցության փորձ: Խոսքը նոր հանձնաժողով ստեղծելու մասին ընդդիմության նախաձեռնությանն է վերաբերում, որի շուրջ Աբրահամյանն ու ընդդիմությունը խորհրդարանական ընտրություններից առաջ որոշակի պայմանավորվածությունների էին եկել: Իհարկե, ի վերջո նախաձեռնությունը մեծամասնությունը տապալեց, սակայն Հովիկ Աբրահամյանը այս հարցում ՙպահեց իր դեմքը՚ և նույնիսկ ձեռնպահ էր քվեարկել նախաձեռնությանը:

Այս իմաստով չի բացառվում, որ Ստրասբուրգում հոկտեմբերի 2-ի պատասխանատվության մասին Սամվել Նիկոյանի համարձակությանը Հովիկ Աբրահամյանը հակադարձի Երևանում Մարտի 1-ի վերաբերյալ նորություններով` հատկապես կապված նիկոյանական հանձնաժողովի հետ: Սակայն սա, իհարկե, հակադարձման սահմանների առումով, որովհետև հավանական է, որ իրադարձությունները այդքան հեռու չգնան, և ամեն ինչ նույնքան արագ անցնի կուլիսներ, ընդհատակ, որքան արագ դուրս էր եկել ջրի երես: Սակայն երեսի այս կարճ խլրտոցն էլ վկայում է, որ ՀՀԿ ընդերքում տրամադրությունները իսկապես եռում են, և բոլորովին երաշխիք չկա, որ մի օր էլ ժայթքումը չի սահմանափակվի ընդամենը մեկ-երկու «կաթիլով»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում