ԱՄՆ հատուկ ծառայություններին գաղտնազերծելու համար Սախարովի անվան մրցանակին Էդվարդ Սնոուդենի առաջադրումը ամերիկյան ղեկավարությանն այն աստիճանի է զայրացրել, որ ԿՀՎ-ի և ԱԱԳ-ի նախկին ղեկավար Մայքլ Հեյդենը «կատակով» սպառնացել է նրան հավելել ոչնչացող մարդկանց ցուցակում:
The Hill պարբերականը նշում է, որ Հեյդենը կատակել է:
Հեյդենն այս մասին ասել է Washington Post-ի կազմակերպած կիբերանվտանգության գագաթնաժողովի ընթացքում: Նա նշել է, որ Սնոուդենը հայտնվել է Սախարովի անվան մրցանակի թեկնածուների ցուցակում, և հավելել. «Ես պետք է խոստովանեմ, որ այս ամիսների ամենածանր պահերին ես մտածել եմ այն մասին, որ պարոն Սնոուդենին պետք է ներառել այլ ցուցակում»:







































